Բաղադրիչի համակարգող

ICARE հիմնադրամը Նորարարական գյուղատնտեսության վերապատրաստման և ուսուցման ճամբար (ԱԳՐԻ ՔԵՄՓ) ծրագրի շրջանակում փնտրում է բաղադրիչի համակարգողի։

Հաստիքի անվանումը` ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի բաղադրիչի համակարգող
Աշխատանքային վայրը` ICARE հիմնադրամ, ՀՀ, Կոտայքի մարզ, Պռոշյան համայնք, 5-րդ փողոց, 12-րդ նրբանցք, թիվ 1 շենք
Պայմանագրի տեսակը` Աշխատանքային պայմանագիր, վերակնքվելու է ամեն տարի, մինչև 2 տարի ժամկետով

Աշխատանքային ժամերը` 09:00-18:00

 

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Ղեկավարել Ծրագրի 3-րդ բաղադրիչի շրջանակում իրականացվող աշխատանքները, ներառյալ իրականացվող վերապատրաստումներ/դասընթացները, շնորհառուների բիզնեսի առաջմղման աջակցմանը վերաբերվող իրականացվող ցանկացած գործողությունները։
  • Համակարգել և կազմակերպել ծրագրի շրջանակում իրականացվող վերապատրաստումներ/դասընթացների ամբողջ ընթացքը, ներառյալ մասնակիցների ընտրությունը, դասընթացավարների հետ աշխատանքը, մասնակիցների գրացնումը և անցկացումը ծրագրային ընդհանուր տվյալների բազա։
  • Վերապատրաստումներ/դասընթացների ընթացքում իրականացնել մասնակիցների գիտելիքները չափելու նախնական և վերջնական հարցումներ, այնուհետև ծրագրի մոնիթորինգի և գնահատման մասնագետի հետ իրականացնել վերլուծություն։
  • Ղեկավարել ծրագրի շրջանակում պատրաստվող ուսումնական նյութերի պատրաստման ընթացքը՝ համակարգելով դասընթացավարների աշխատանքը։
  • ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանը ներկայացնել ամսական հաշվետվություն՝ ծրագրի գործունեության վերաբերյալ։
  • Ծրագրի ղեկավարին աջակցել ծրագրի յուրաքանչյուր բաղադրիչի շրջանակում իրականացվող գործողությունների եռամսյակային և տարեկան պլանի կազմմանը, ինչպես նաև հաշվետվությունների կազմմանը։
  • Ծրագրից բխող այլ աշխատանքներ։

 

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

  • Բարձրագույն կրթություն
  • Նմանատիպ աշխատանքների առնվազն 2 տարվա փորձառություն
  • Հաշվետվությունների կազմման փորձառություն
  • Համակարգչային ծրագրերի (Microsoft office) գերազանց իմացություն:

ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Հետաքրքրված և պահանջներին համապատասխանող անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը՝ անգլերեն կամ հայերեն լեզվով info.agricamp@gmail.com էլ-հասցեին` թեմայի դաշտում նշելով “AGRI CAMP_component coordinator”։ Հարցերի համար կարող եք զանգահարել 093 38 81 68 հեռախոսահամարին:

Դիմելու վերջնաժամկետը՝ Հունիսի 3, 2024թ.:

Menu
en_USEN