ICARE հիմնադրամը Նորարարական գյուղատնտեսության և ուսուցման ճամբար (ԱԳՐԻ ՔԵՄՓ) ծրագրի շրջանակում փնտրում է գնումների ղեկավարի։
Հաստիքի անվանումը` ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի գնումների ղեկավար
Վայրը` ICARE հիմնադրամ, Երևան
Պայմանագրի տեսակը` Աշխատանքային պայմանագիր` վերակնքվելու է ամեն տարի, մինչև 3 տարի ժամկետով
ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
– Պատասխանատու է Ծրագրի շրջանակում իրականացվող գնումների գործառնությունների համար , որը պետք է իրականացնել ինչպես ICARE հիմնադրամի, այնպես էլ ԱՄՆ ՄԶԳ գնումների քաղաքականության հիման վրա,
– ICARE հիմնադրամի գնումների քաղաքականության հիման վրա մշակել գնվող սարք-սարքավորման տեխնիկական պահանջները, հայտարարել տենդեր, իրականացնել ստացված փաստաթղթերի ուսումնասիրություն ներառյալ ապրանքների և ծառայությունների գնման տեխնիկական և ծախսային առաջարկների գնահատում,
– Համակարգել ընկերության կապերը և հարաբերությունները մատակարարների հետ,
– Վարել բանակցություններ մատակարարների հետ՝ ընկերության համար համագործակցության փոխշահավետ պայմաններ ձեռք բերելու նպատակով,
– Նախապատրաստել և կանոնավորել նախապայմանագրային փաստաթղթերը, կնքել պայմանագրեր մատակարարների և դրամաշնորհի շահառուների հետ,
– Համակարգել և վերահսկել մատակարարների հետ պայմանագրային պայմանների ժամանակին կատարումը,
– Հաշիվ ապրանքագրերի հաստատումից առաջ ստուգել պատվերների ճշտությունը,
– Համակարգել և վերահսկել մատակարարներից անհարժեշտ բոլոր փաստաթղթերի ժամանակին ստանալու գործընթացը,
– Գործուղվել ծրագրի տարածքներ, երբ անհրաժեշտ է, վերահսկելու գնված ապրանքների առաքումը դրամաշնորհառուներին և ստուգելու ձեռք բերված ապրանքների որակը,
– Աշխատել ֆինանսների և կառավարման մենեջերի հետ՝ բացահայտելու գնման պատվերները, որոնք կարող են պահանջել փոփոխություններ կամ չեղարկում ֆինանսական կամ վարչական անհամապատասխանության պատճառով:
– Համոզվել, որ դրամաշնորհային հայտերը և հարակից հայտերը ճշգրիտ են, ամբողջական և համապատասխանում են ԱՄՆ ՄԶԳ կանոնակարգերին:
ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
– Բարձրագույն կրթություն
– Հայերենի բանավոր և գրավոր գերազանց իմացություն
– Պայմանագրերի գրագետ կազմման գիտելիքներ և փորձ
– Գնումների և ձեռքբերման գործընթացների հետ աշխատելու առնվազն 3 տարվա փորձ,
– Միջազգային կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող ծրագրերում փորձը կդիտվի որպես առավելություն,
– Բանակցելու և խնդիրներ լուծելու հմտություններ,
– Ուժեղ թիմային աշխատանքի և միջանձնային հմտություններ,
ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Հետաքրքրված և պահանջներին համապատասխանող անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը՝ անգլերեն կամ հայերեն լեզվով info.agricamp@gmail.com էլ-հասցեին` թեմայի դաշտում նշելով “Procurement Manager”։ Անհրաժեշտ է ներկայացնել նաև անվազն 2 երաշխավոր, նշելով երաշխավորի անուն ազգանունը, հեռախոսահամարը և էլ. հասցեն։ Հարցերի համար կարող եք զանգահարել 093 38 81 68 հեռախոսահամարին:
Դիմելու վերջնաժամկետը՝ Ապրիլի 05, 2023թ.: