Դրամաշնորհների տրամադրման մասնագետ

ICARE հիմնադրամը Նորարարական գյուղատնտեսության վերապատրաստման և ուսուցման ճամբար (ԱԳՐԻ ՔԵՄՓ) ծրագրի շրջանակում փնտրում է դրամաշնորհի տրամադրման մասնագետի։

Հաստիքի անվանումը` ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի դրամաշնորհների տրամադրման մասնագետ
Աշխատանքային վայրը` ICARE հիմնադրամ, ՀՀ, Կոտայքի մարզ, Պռոշյան համայնք, 5-րդ փողոց, 12-րդ նրբանցք, թիվ 1 շենք
Պայմանագրի տեսակը` Ծառայությունների մատուցման պայմանագիր՝ 18 ամիս ժամկետով

Աշխատանքային ժամերը` 09:00-18:00

 

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Աջակցել դրամաշնորհներով հետաքրքրվող բիզնեսներին համապատասխան հայտերը պատրաստելու և ներկայացնելու գործում։
  • Իրականացնել ծրագրային հայտերի ընդունումը, ծրագրային տվյալների բազայում գրանցումը։
  • Իրականացնել հայտերի մշտադիտարկում, փուլային ընտրութուն և հեռանկարային շահառուների նույնականացում։
  • Իրականացնել մարզային այցելություններ ընտրված և/կամ հետաքրքրված գյուղատնտեսական ձեռնարկություններ/ գյուղացիական տնտեսություններ։
  • Իրականացնել ընտրված և/կամ հետաքրքրված գյուղատնտեսական ձեռնարկություններ/ գյուղացիական տնտեսությունների ընդհանուր գնահատում։
  • Կազմել նույնականացված տնտեսությունների մեկ էջանոց բնութագրեր (հայերեն և անգլերեն)՝ դոնոր կազմակերպության խմբի այցելության և վերջնական գնահատման համար։
  • Անհրաժեշտության դեպքում, աջակցել գնումների ղեկավարին՝ ընտրված թեկնածուների կողմից ակնկալվող գյուղտեխնիկայի/ սարքավորման ձեռքբերման գործընթացում։
  • Կազմել շաբաթական հաշվետվություն՝ տրամադրելով իրականացված գործողությունների նկարագիրը։
  • Աջակցել ծրագրի ղեկավարին ու Մոնիթորինգի և գնահատման մասնագետին տարեկան աշխատանքային պլանի և մշտադիտարկման պլանի կազմման գործում։
  • Աջակցել ծրագրի ղեկավարին եռամսյակային հաշվետվությունների կազմմանը։

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

  • Բարձրագույն կրթություն՝ տնտեսագիտության ոլորտում։
  • Հայերենի և անգլերենի (բանավոր և գրավոր) գերազանց իմացություն
  • Առնվազն 2 տարվա նմանատիպ աշխատանքների փորձ, ԱՄՆ ՄԶԳ (USAID) ծրագրերում առկա փորձը կդիտարկվի առավելություն։
  • Համակարգչային ծրագրերի (Microsoft office) գերազանց իմացություն:
  • Անգլերեն և հայերեն հաշվետվությունների կազմման հմտություններ:
  • Ուժեղ թիմային աշխատանքի և միջանձնային հմտություններ։

ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Հետաքրքրված և պահանջներին համապատասխանող անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը՝ անգլերեն կամ հայերեն լեզվով info.agricamp@gmail.com էլ-հասցեին` թեմայի դաշտում նշելով “AGRI CAMP_Grants Specialist”։ Հարցերի համար կարող եք զանգահարել 093 38 81 68 հեռախոսահամարին:

Դիմելու վերջնաժամկետը՝ Հունիսի 3, 2024թ.:

Menu
en_USEN