ICARE հիմնադրամը Նորարարական գյուղատնտեսության վերապատրաստման և ուսուցման ճամբար (ԱԳՐԻ ՔԵՄՓ) ծրագրի շրջանակում փնտրում է դրամաշնորհների ղեկավարի։
Հաստիքի անվանումը` ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի դրամաշնորհների ղեկավար
Աշխատանքային վայրը` ICARE հիմնադրամ, ՀՀ, Կոտայքի մարզ, Պռոշյան համայնք, 5-րդ փողոց, 12-րդ նրբանցք, թիվ 1 շենք
Պայմանագրի տեսակը` Ծառայությունների մատուցման պայմանագիր՝ 18 ամիս ժամկետով
Աշխատանքային ժամերը` 09:00-18:00
ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Համակարգել ծրագրի շրջանակում տրամադրվող դրամաշնորհների ամբողջ ընթացքը։
- Իրականացնել մարզային այցելություններ ընտրված կամ շահառու դառնալու ներուժ ունեցող գյուղատնտեսական ձեռնարկություններ / գյուղացիական տնտեսություններ։
- Ղեկավարել դրամաշնորհների ընդունման և գնահատման գործընթացները՝ դիտարկելով ստացված հայտադիմումների համապատասխանելիությունը ըստ՝ ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի հայտադիմումների ընդունման և գնահատման ընթացակարգի։
- Ներկայացնել դրամաշնորհների գնահատման հանձնաժողովին հնարավոր շահառուների ցանկը՝ գնահատում իրականացնելու համար, և աջակցել հանձնաժողովի նախագահին ամփոփել հանձնաժողովի արդյունքները։
- Իրականացնել շահառուների համաֆինանսավորման հայտարարագրումը ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրին՝ համագործակցելով ծրագրի ֆինանսական և վարչական ղեկավարի հետ։
- Անհրաժեշտության դեպքում, աջակցել գնումների ղեկավարին շահառուների կողմից հայտ ներկայացված գյուղտեխնիկայի կամ սարքավորման գնումների գործընթացում։
- Կազմել շաբաթական հաշվետվություն՝ տրամադրելով իրականացված գործողությունների նկարագիրը։
- Աջակցել ծրագրի ղեկավարին եռամսյակային հաշվետվությունների կազմմանը։
- Աջակցել ծրագրի ղեկավարին և Մոնիթորինգի և գնահատման մասնագետին տարեկան աշխատանքային պլանի և մշտադիտարկման պլանի կազմման գործում։
ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
- Բարձրագույն կրթություն՝ տնտեսագիտության ոլորտում։
- Հայերենի և անգլերենի (բանավոր և գրավոր) գերազանց իմացություն
- Առնվազն 3 տարվա նմանատիպ աշխատանքների փորձ, ԱՄՆ ՄԶԳ (USAID) ծրագրերում առկա փորձը կդիտարկվի առավելություն։
- Համակարգչային ծրագրերի (Microsoft office) գերազանց իմացություն:
- Անգլերեն և հայերեն հաշվետվությունների կազմման հմտություններ:
- Ուժեղ թիմային աշխատանքի և միջանձնային հմտություններ։
ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Հետաքրքրված և պահանջներին համապատասխանող անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը՝ անգլերեն կամ հայերեն լեզվով info.agricamp@gmail.com էլ-հասցեին` թեմայի դաշտում նշելով “AGRI CAMP_Grants Manager”։ Հարցերի համար կարող եք զանգահարել 093 38 81 68 հեռախոսահամարին:
Դիմելու վերջնաժամկետը՝ Հունիսի 3, 2024թ.: