Մեկնարկում ենք ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի դասընթացների շարք։ Առաջին #ինտերակտիվ դասընթացը՝ «ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՍՆՆԴԱԳԻՏՈՒԹՅԱՆ և ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ» թեմայով է։ Այն կանցկացվի ICARE հիմնադրամում: Հասցե՝ Երևան, Տերյան 74:
Դասընթացի տևողությունը 4 օր է (հուլիսի 6-9-ը): Դասընթացը կտևի օրական միջինում 6 ժամ, ներառյալ սուրճի ընդմիջումը և ճաշը։
Դասընթացը ֆինանսավորվում է ծրագրի շրջանակում և մասնակիցների համար ամբողջությամբ անվճար է։
ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ
Կծանոթանանք
- Սնունդ արտադրող և վերամշակող կազմակերպություններում հիգիենայի պահպանման կանոններին, նախապայմանային ծրագրերին, սննդամթերքի անվտանգության համակարգերի կառավարման սկզբունքներին և ժամանակակից տեխնոլոգիական լուծումներին,
- Սննդակարգի և մարդու առողջության միջև փոխազդեցությանը և առողջ սննդակարգի սկզբունքներին,
- Վտանգների վերլուծություն և հսկման կրիտիկական կետեր (ՎՎՀԿԿ/HACCP) անվտանգության համակարգին, ինչպես նաև ISO 22000 ստանդարտին, որոնց կիրառությունը կենսական նշանակություն ունի սնունդ արտադրող և մատուցող այն կազմակերպությունների համար, որոնք ցանկանում են ցույց տալ, որ ի վիճակի են արդյունավետ կառավարել և վերահսկել սննդի անվտանգության սպառնալիքները և հետևել սննդի անվտանգության լավագույն փորձին:
Դասընթացին կարող են դիմել ՀԱԱՀ ուսանողները, գյուղատնտեսական ոլորտի երիտասարդ մասնագետները, ինչպես նաև ոլորտով հետաքրքրված այլ անհատներ։
Հայտ ներկայացնելու համար պետք է լրացնել դիմում-հայտը հետևյալ հղումով՝ https://forms.gle/Zw93nDrwSHn1KULU8 ։