«Ինտենսիվ այգու մշակության առանձնահատկություններ» թեմայով վերապատրաստում

ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի շրջանակում ապրիլի 11-ից 13-ը Բյուրական գյուղում կիրականացվի «Ինտենսիվ այգու մշակության առանձնահատկություններ» եռօրյա վերապատրաստում:

Վերապատրաստումը նախատեսված է գյուղատնտեսական գործունեությամբ, այդ թվում այգեգործությամբ զբաղվողների համար: Վերապատրաստման ընթացքում կներկայացվեն հետևյալ թեմաները՝

  • այգու մշակության՝ տնկման, ոռոգման, էտի և այլ գործառույթներ,
  • անտառպաշտպանության առանձնահատկությունները,
  • փափուկ հմտություններ՝ արդյունավետ բանակցման և հաղորդակցման հմտություններ։

Վերապատրաստման նպատակն է բարձրացնել տվյալ ոլորտում գյուղանտնտեսությամբ զբաղվողների գիտելիքների մակարդակը, ներկայացնելով գործնական հմտություններ, որոնք կնպաստեն մասնակիցների գործունեությանը։

Վերապատրաստումը մասնակիցների համար ԱՆՎՃԱՐ է, որը ներառում է նաև սննդի կազմակերպումը։

Դասընթացի ավարտին կտրամադրվի հավաստագիր։

Վերապատրաստումը տեղի կունենա Բյուրականի «Չրի տանը»։

Հայտերն ընդունվում են մինչև ապրիլի 9-ը ներառյալ: Մասնակցության հայտ ներկայացնելու համար, խնդրում ենք լրացնել հետևյալ ձևը՝  Հայտը

Հայտադիմումի հետ կապված հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել 093 388168 հեռախոսահամարով։

Menu
en_USEN