ICARE հիմնադրամը Նորարարական գյուղատնտեսության և ուսուցման ճամբար (ԱԳՐԻ ՔԵՄՓ) ծրագրի շրջանակում փնտրում է ծրագրի օգնականի։
Հաստիքի անվանումը` ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի օգնական
Վայրը` ICARE հիմնադրամ
Պայմանագրի ժամկետը՝ փետրվարից նոյեմբեր (հնարավոր երկարեցմամբ)
ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Տրամադրել վարչական և գործառնական օգնություն ծրագրի կառավարման անձնակազմին ծրագրի իրակնացման ժամանակ,
- Համատեղ աշխատել Ծրագրի ղեկավարի և անձնակազմի հետ՝ արտադրողականությանը նպաստելու համար
- Աջակցել Ծրագրի ղեկավարին մշտադիտարկման և գնահատման տվյալների հավաքագրման և հաշվետվությունների պատրաստման գործում
- Կարտարել Ծրագրի ղեկավարի այլ հանձնարարություններ
ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
– Բարձրագույն կրթություն
– Հայերենի բանավոր և գրավոր գերազանց իմացություն, անգլերենի և ռուսերենի իմացությունը ցանկալի է
– Աշխատանքային փորձ համապատասխան կամ հարակից ոլորտներում (ադմինիստրատիվ, վարչական)
– Ուժեղ թիմային աշխատանքի և միջանձնային հմտություններ:
ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Հետաքրքրված և պահանջներին համապատասխանող անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը՝ անգլերեն կամ հայերեն լեզվով info.agricamp@gmail.com էլ-հասցեին` թեմայի դաշտում նշելով “AGRI CAMP_Program Assistant”։ Հարցերի համար կարող եք զանգահարել 093 38 81 68 հեռախոսահամարին:
Դիմելու վերջնաժամկետը՝ Հունվարի 27, 2025թ.: