«Հացահատիկային մշակաբույսերի մշակություն» թեմայով վերապատրաստում

ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի շրջանակում «Հացահատիկային մշակաբույսերի մշակություն» թեմայով երկօրյա վերապատրաստումն այս անգամ կիրականացվի Փամբակ համայնքում՝ սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 1-ը:
Դասընթացը նախատեսված է գյուղատնտեսական գործունեությամբ, պարենային մշակաբույսերի (ցորեն, գարի, հաճար, կարտոֆիլ և այլն) զբաղվողների համար: Վերապատրաստման ընթացքում կներկայացվեն հետևյալ թեմաները՝

  • Հացահատիկային մշակաբույսերի (ցորեն, գարի, հաճար, աշորա, վարսակ, կորեկ) բուսաբանական և կենսաբանական առանձնահատկությունները,
  • Սերմերի ցանքային որակ, ծլունակություն,
  • Աշնանացան ցորենի մշակության տենխնոլոգիաներ (սորտերի ընտրություն, հողի վար, պարարտացում, ոռոգում, բերքահավաք,
  • Աշնանացան ցորենի նախորդների մշակության առանձնահատկությունները (կարտոֆիլ, շաքարիճակնդեղ)։

Վերապատրաստման նպատակն է հզորացնել տվյալ ոլորտում գյուղանտնտեսությամբ զբաղվողների գիտելիքները։

Մասնակիցները կծանոթանան պարենային մշակաբույսերի մշակության նորագույն տեխնոլոգիաներին, ինչը կնպաստի նրանց գործունեության բարելավմանը՝ ապահովելով պարենային անվտանգություն։

Վերապատրաստումը մասնակիցների համար ԱՆՎՃԱՐ է, որը ներառում է նաև սննդի կազմակերպումը։

Դասընթացի ավարտին կտրամադրվի հավաստագիր։

Դասընթացը տեղի կունենա Փամբակի համայնքապետարանում։

Հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 27-ը ներառյալ: Մասնակցության հայտ ներկայացնելու համար, խնդրում ենք լրացնել հետևյալ ձևը՝  https://forms.gle/yCo7nFN4LqKCr3Ws5

Հայտադիմումի հետ կապված հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել 093 388168 հեռախոսահամարով։

Menu
en_USEN