ICARE հիմնադրամը Նորարարական գյուղատնտեսության վերապատրաստման և ուսուցման ճամբար (ԱԳՐԻ ՔԵՄՓ) ծրագրի շրջանակում փնտրում է մոնիթորինգի և գնահատման մասնագետի։
Հաստիքի անվանումը` ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի մոնիթորինգի և գնահատման մասնագետ
Աշխատանքային վայրը` ICARE հիմնադրամ, ՀՀ, Կոտայքի մարզ, Պռոշյան համայնք, 5-րդ փողոց, 12-րդ նրբանցք, թիվ 1 շենք
Պայմանագրի տեսակը` Ծառայությունների մատուցման պայմանագիր՝ 18 ամիս ժամկետով
Աշխատանքային ժամերը` 09:00-18:00
ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Աջակցել ծրագրի յուրաքանչյուր բաղադրիչի շրջանակում իրականացվող գործողությունների եռամսյակային և տարեկան պլանի կազմմանը, ինչպես նաև մշտադիտարկման ցուցիչների/ինդիկատորների մշակմանը։
- Իրականացնել ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի շրաջանակում իրականացվող բոլորբաղադրիչների մոնիթորինգ և գնահատում՝ համաձայն ծրագրի կողմից մշակված մոնիթորինգի, գնահատման և ուսուցման (MEL) պլանի։
- Ըստ անհրաժեշտության յուրաքանչյուր կիսամյակ թարմացնել և ծրագրի ղեկավարին ներկայացնել թարմացված մոնիթորինգի, գնահատման և ուսուցման (MEL) պլանը։
- Կազմել շահառուների հետ հարցումներ իրականացնելու գործիքները (քանակական և որակական)՝ չափելու ծրագրի կողմից իրականացվող բաղադրիչների ազդեցությունը։
- Մարզային այցելությունների միջոցով իրականացնել ծրագրի շնորհառուների հետ որակական հարցազրույցներ՝ գնահատելու ծրագրի ազդեցությունը։
- Վերապատրաստել հարցազրուցավարներին՝ ծրագրի կողմից վերապատրաստում անցած ֆերմերների շրջանում քանակական հարցումներ իրականացնելու համար։
- Հավաքագրել ամբողջ մոնիթորնգային տվյալները տվյալների բազայում, ամփոփել և հաշվետվության տեսքով ներկայացնել վերլուծված տվյալները՝ ինչպես եռամսյակային, այնպես էլ տարեկան։
- Աջակցել ծրագրի ղեկավարին եռամսյակային հաշվետվությունների կազմմանը։
ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
- Բարձրագույն կրթություն՝ տնտեսագիտության և/կամ սոցոլոգիայի ոլորտներում,
- Հայերենի և անգլերեն (բանավոր և գրավոր) գերազանց իմացություն,
- Առնվազն 3 տարվա նմանատիպ աշխատանքների՝ հարցաթերթերի կազմման, տվյալների հավաքագրման (ներառյալ որակական և քանակական հարցազրույցներ իրականացնելու), տվյալների վերլուծության և հաշվետվությունների պատրաստման փորձ,
- Համակարգչային ծրագրերի (Word, Excel, PowerPoint) գերազանց իմացություն, STATA, SPSS կամ վիճակագրական այլ ծրագրի իմացությունը կդիտարկվի առավելություն,
- Անգլերեն և հայերեն հաշվետվությունների կազմման հմտություններ,
- Ուժեղ թիմային աշխատանքի և միջանձնային հմտություններ։
ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Հետաքրքրված և պահանջներին համապատասխանող անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը՝ անգլերեն կամ հայերեն լեզվով info.agricamp@gmail.com էլ-հասցեին` թեմայի դաշտում նշելով “AGRI CAMP_Monitoring and Evaluation Spesialist”։ Հարցերի համար կարող եք զանգահարել 093 38 81 68 հեռախոսահամարին:
Դիմելու վերջնաժամկետը՝ Հունիսի 14, 2024թ.: