ICARE հիմնադրամը Նորարարական գյուղատնտեսության և ուսուցման ճամբար ( ԱԳՐԻ ՔԵՄՓ) ծրագրի շրջանակում հայտարարում է մրցույթ վարորդի թափուր հաստիքի մասին։
Հաստիքի անվանումը։ ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի վարորդ
Վայրը։ ICARE հիմնադրամ, Տերյան 74, Երևան
Պայմանագրի տեսակը։ Աշխատանքային պայմանագիր` 3 տարի
ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Իրականացնել ծրագրի աշխատակիցների տեղափոխությունը Երևանում և ՀՀ մարզերում։
- Պահպանել մեքենան պատշաճ վիճակում։
- Շահագործել մեքենան տեխնիկական պահանջներին և կանոններին համապատասխան։
ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
- B կարգի վարորդական իրավունք։
- Աշխատանքային փորձ, որպես վարորդ կազմակերպությունում։ Միիջազգային կազմակերպություններում աշխատանքի փորձը կդիտվի որպես առավելություն։
- Կազմակերպչական հմտություններ։
- Պարզ և հստակ հաղորդակցվելու հմտություն։
ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Հետաքրքրված և պահանջներին համապատասխանող անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը՝ անգլերեն կամ հայերեն, info.agricamp@gmail.com էլ-հասցեին` թեմայի դաշտում նշելով «Վարորդ»։ Հարցերի համար կարող եք զանգահարել 093 38 81 68 հեռախոսահամարին:
Դիմելու վերջնաժամկետը՝ Հունվարի 10, 2023թ.: