ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ ՀԱԱՀԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ և ICARE հիմնադրամի կողմից իրականացվող ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի շրջանակում ՀԱԱՀ ուսանողների համար հայտարարվում է հետազոտական դրամաշնորհների մրցույթի երկրորդ փուլը։

  • Դիմումների վերջնաժամկետը 2022 թվականի հունվարի 16-ն է, 23:00։
  • Մեկ հետազոտությանը տրամադրվելիք դրամաշնորհի չափը կախված է մրցույթին ներկայացված առաջարկից, որը սակայն չի կարող գերազանցել 500 hազար ՀՀ դրամը։
  • Ծրագրի ամբողջ ընթացքում ֆինանսավովելու է 15 հետազոտական գաղափար։

Հավասար պայմանների դեպքում նախապատվությունը կտրվի իգական սեռի դիմորդներին։

Հայտ կարելի է ներկայացնել խմբով, սակայն խմբում իգական սեռի առնվազն մեկ ներկայացուչի ներկայությունը պարտադիր է:

Մրցույթին դիմելու ուղեցույցը ներբեռնեք հետևյալ հղումով՝

ՀԱԱՀ-ի ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻՆ ԴԻՄԵԼՈՒ ՈՒՂԵՑՈՒՅՑ 

Հետազոտական առաջարկի ձևանմուշը ներբեռնեք հետևյալ հղումով՝

ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՌԱՋԱՐԿԻ ՁԵՎԱՆՄՈՒՇ

Լրացրեք «Հետազոտական առաջարկը» հայերեն լեզվով և ուղարկեք հետևյալ էլ.փոստի հասցեով` research.agricamp@gmail.com, թեմայի տողում նշելով «Հետազոտական դրամաշնորհների մրցույթ», որից հետո կստանաք էլեկտրոնային նամակ ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրից, որը կհաստատի առաջարկի ստացումը։

2 Comments. Leave new

  • Արաքսյա Խաչատրյան
    January 18, 2022 6:24 pm

    Հիմնել արևադարձային այգի ջերմոցային պայմաններում,Գեղարքունիքի մարզում։Նաև սեփական փորձի օրինկակով՝ բնության սերը և օգտակարությունը տարածել երիտասարդների շրջանում և ոչ միայն։

    Reply
    • Հարգելի Արաքսյա,

      Շնորհակալ ենք մեկնաբանության և ծրագրով հետաքրքրվելու համար: Սիրով կսպասենք Ձեր հայտադիմումին մինչև հունվարի 30-ը : Ծրագրերի գաղափարների գնահատումը իրականացվում է անկախ գնահատող հանձնաժողովի կողմից: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել Դիմում հայտի ձևը, որը կարող եք բեռնել կայքէջից։

      Reply

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Fill out this field
Fill out this field
Please enter a valid email address.
You need to agree with the terms to proceed

Menu
en_USEN