AgriThon գյուղատնտեսական ոլորտում նորարարական լուծումներով ստարտափ գաղափարների մրցույթ

Ընդհանուր նկարագիր

ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ իրականացվող ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագիրը հայտարարում է AgriThon գյուղատնտեսական ոլորտում նորարարական լուծումներով ստարտափ գաղափարների մրցույթ:

AgriThon մրցույթի նպատակն է ստարտափ գաղափարների միջոցով նորարարական լուծումներ առաջարկել գյուղատնտեսական ոլորտում առկա խնդիրները/ մարտահրավերները լուծելու համար։ AgriThon-ը նախասաղմնային, սաղմնային և զարգացման փուլում գտնվող ստարտափ գաղափարների մրցույթ է։

Մրցույթին կարող են դիմել Հայաստանում բնակվող քաղաքացիներ/թիմեր, ովքեր

  • ունեն ՀՀ-ում գործող կամ սկսնակ գաղափար, որը ուղղված է նորարարական լուծումներով գյուղատնտեսական ոլորտի մարտահրավերը լուծելուն,
  • 18 և բարձր տարիքի են,
  • պատրաստ են մասնակցելու ինկուբացիայի փուլերին և աշխատելու մենթորների հետ,
  • պատրաստ են կատարել առաջադրանքները սահմանված ժամկետներում։

 Առավելությունը տրվելու է կանանց ղեկավարած թիմերին/ կազմակերպություններին։

Խրախուսվում են այն նորարարական գաղափարները, որոնք ուղղված են կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունները մեղմելուն։

AgriThon մրցույթի ժամանակացույցը, ըստ փուլերի

  • Հայտերի ընդունում – մինչև 19 հոկտեմբեր 2021
  • Ինկուբացիա 1-ին փուլ – հոկտեմբեր-նոյեմբեր 2021
  • Ինկուբացիա 2-րդ փուլ – նոյեմբեր-դեկտեմբեր 2021
  • Գաղափարների ներկայացում/մրցանակների հանձնում – դեկտեմբեր 2021

Դիմելու վերջնաժամկետը երկարացվել է մինչև 2021 թվականի նոյեմբերի 5-ը։

AgriThon-ը հարթակ է նորարարական ստարտափերի հիմնման և/կամ զարգացման համար, այն  համախմբում է ոլորտի պատասխանատուներին, այդ թվում ՝ գյուղատնտեսության ոլորտի փորձագետների, կին ձեռներեցների, տեխնոլոգիական լուծումներ մշակողների, ինժեներների և այլ գործընկերների, ովքեր համատեղ կարող են առաջարկել նորարարական լուծումներ գյուղատնտեսական ոլորտի զարգացման համար։ AgriThon-ը ընտրված թիմերին ապահովվելու է անհրաժեշտ բիզնես և տեխնոլոգիական գիտելիքներով, ստեղծելու է կապեր, որոնք անհրաժեշտ են բիզնեսի զարգացման և ստարտափ հիմնելու և/կամ գործող ստարտափի գործունեության շրջանակն ընդլայնելու համար։

Ինչպե՞ս դիմել մրցույթին

Քայլ 1. Ծանոթացեք ծրագրի մանրամասներին

Բեռնել՝

Քայլ 2.

  • Լրացրեք «Հայտադիմումի ձևը» հայերեն լեզվով և մինչև 2021թվականի հոկտեմբերի 19-ը, ուղարկեք հետևյալ էլ.փոստի հասցեով` info.agrithon.agricamp@gmail.com թեմա (subject, тема) բաժնում գրելով AgriThon_մրցույթի_հայտադիմում, որից հետո կստանաք էլեկտրոնային նամակ ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի AgriThon մրցույթից։
  • Եթե ունեք նախագիծ և/կամ պրոտոտիպ, խնդրում ենք ուղարկել այն հայտադիմումի հետ։

Բեռնել՝

Քայլ 3. Հայտը ներկայացնելուց 2 աշխատանքային օրվա ընթացքում AgriThon մրցույթից պատասխան էլեկտրոնային նամակ չստանալու դեպքում, խնդրում ենք կապ հաստատել (+374 93) 38 81 68 կամ (+374 94) 48 87 85  հեռախոսահամարով։

Հայտադիմումի հետ կապված հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել (+374 93) 38 81 68 կամ (+374 94) 48 87 85  հեռախոսահամարով կամ գրելով info.agrithon.agricamp@gmail.com էլ․ հասցեին

AgriThon մրցույթը իրականացնում է ICARE հիմնադրամը AGRI CAMP ծրագրի շրջանակում։ AGRI CAMP-ը ֆինանսավորվում է USAID-ի կողմից։

4 Comments. Leave new

  • Բարև ձեզ։Ես ցանկանում եմ մասնակցել մրցույթին։Կարող եք ուղարկել դիմումի լրացման ձևը։

    Reply
    • Հարգելի Yanis,
      Շնորհակալություն հետաքրքրության համար։
      Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել Դիմում հայտի ձևը, որը կարող եք բեռնել կայքէջից։

      Reply
  • Բարև ձեզ ,ես ցանկանում եմ մասնակցել մրցույթին։

    Reply
    • Հարգելի Վազգեն,
      Շնորհակալություն հետաքրքրության համար։
      Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել Դիմում հայտի ձևը, որը կարող եք բեռնել կայքէջից։

      Reply

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Fill out this field
Fill out this field
Please enter a valid email address.
You need to agree with the terms to proceed

Menu
en_USEN