ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ և ICARE հիմնադրամի կողմից իրականացվող ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի շրջանակում ՀԱԱՀ ուսանողների համար հայտարարվում է հետազոտական դրամաշնորհների մրցույթ։
- Դիմումների վերջնաժամկետը 2021 թվականի նոյեմբերի 15-ն է։
- Մեկ հետազոտությանը տրամադրվելիք դրամաշնորհի չափը կախված է մրցույթին ներկայացված առաջարկից, որը սակայն չի կարող գերազանցել 500 hազար ՀՀ դրամը։
- Ծրագրի ամբողջ ընթացքում ֆինանսավովելու է 15 հետազոտական գաղափար։
Մրցույթին դիմելու ուղեցույցը ներբեռնեք հետևյալ հղումով՝
ՀԱԱՀ-ի ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻՆ ԴԻՄԵԼՈՒ ՈՒՂԵՑՈՒՅՑ
Հետազոտական առաջարկի ձևանմուշը ներբեռնեք հետևյալ հղումով՝
ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՌԱՋԱՐԿԻ ՁԵՎԱՆՄՈՒՇ
Լրացրեք «Հետազոտական առաջարկը» հայերեն լեզվով և ուղարկեք հետևյալ էլ.փոստի հասցեով` research.agricamp@gmail.com, թեմայի տողում նշելով «Հետազոտական դրամաշնորհների մրցույթ», որից հետո կստանաք էլեկտրոնային նամակ ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրից, որը կհաստատի առաջարկի ստացումը։
Ովքեր ցանկանում են մասնակցել տեղեկատվական արշավին, որտեղ կներկայացնենք, թե ինչպես պետք է ներկայացնել հայտադիմումները ապա խնդրում ենք լրացնել ձեր տվյալները այստեղ։
Հաշվի առնելով համավարակի տարածումը, ամենայն հավանականությամբ տեղեկատվական արշավը կիրականացնենք առցանց։ Առցանց հանդիպման հղումը և օր/ժամ տեղեկտությունը նախապես կուղարկվի ձեր կողմից տրամադրված էլ․ հասցեին, ինչպես նաև կտարածվի AGRI CAMP-ի ֆեյսբուքյան էջով։