Մոնիթորինգի և գնահատման մասնագետ

ICARE հիմնադրամը Նորարարական գյուղատնտեսության վերապատրաստման և ուսուցման ճամբար (ԱԳՐԻ ՔԵՄՓ) ծրագրի շրջանակում փնտրում է մոնիթորինգի և գնահատման մասնագետի։

Հաստիքի անվանումը` ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի մոնիթորինգի և գնահատման մասնագետ
Աշխատանքային վայրը` ICARE հիմնադրամ, ՀՀ, Կոտայքի մարզ, Պռոշյան համայնք, 5-րդ փողոց, 12-րդ նրբանցք, թիվ 1 շենք
Պայմանագրի տեսակը` Ծառայությունների մատուցման պայմանագիր՝ 18 ամիս ժամկետով

Աշխատանքային ժամերը` 09:00-18:00

 

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Աջակցել ծրագրի յուրաքանչյուր բաղադրիչի շրջանակում իրականացվող գործողությունների եռամսյակային և տարեկան պլանի կազմմանը, ինչպես նաև մշտադիտարկման ցուցիչների/ինդիկատորների մշակմանը։
  • Իրականացնել ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի շրաջանակում իրականացվող բոլորբաղադրիչների մոնիթորինգ և գնահատում՝ համաձայն ծրագրի կողմից մշակված մոնիթորինգի, գնահատման և ուսուցման (MEL) պլանի։
  • Ըստ անհրաժեշտության յուրաքանչյուր կիսամյակ թարմացնել և ծրագրի ղեկավարին ներկայացնել թարմացված մոնիթորինգի, գնահատման և ուսուցման (MEL) պլանը։
  • Կազմել շահառուների հետ հարցումներ իրականացնելու գործիքները (քանակական և որակական)՝ չափելու ծրագրի կողմից իրականացվող բաղադրիչների ազդեցությունը։
  • Մարզային այցելությունների միջոցով իրականացնել ծրագրի շնորհառուների հետ որակական հարցազրույցներ՝ գնահատելու ծրագրի ազդեցությունը։
  • Վերապատրաստել հարցազրուցավարներին՝ ծրագրի կողմից վերապատրաստում անցած ֆերմերների շրջանում քանակական հարցումներ իրականացնելու համար։
  • Հավաքագրել ամբողջ մոնիթորնգային տվյալները տվյալների բազայում, ամփոփել և հաշվետվության տեսքով ներկայացնել վերլուծված տվյալները՝ ինչպես եռամսյակային, այնպես էլ տարեկան։
  • Աջակցել ծրագրի ղեկավարին եռամսյակային հաշվետվությունների կազմմանը։

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

  • Բարձրագույն կրթություն՝ տնտեսագիտության և/կամ սոցոլոգիայի ոլորտներում,
  • Հայերենի և անգլերեն (բանավոր և գրավոր) գերազանց իմացություն,
  • Առնվազն 3 տարվա նմանատիպ աշխատանքների՝ հարցաթերթերի կազմման, տվյալների հավաքագրման (ներառյալ որակական և քանակական հարցազրույցներ իրականացնելու), տվյալների վերլուծության և հաշվետվությունների պատրաստման փորձ,
  • Համակարգչային ծրագրերի (Word, Excel, PowerPoint) գերազանց իմացություն, STATA, SPSS կամ վիճակագրական այլ ծրագրի իմացությունը կդիտարկվի առավելություն,
  • Անգլերեն և հայերեն հաշվետվությունների կազմման հմտություններ,
  • Ուժեղ թիմային աշխատանքի և միջանձնային հմտություններ։

ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Հետաքրքրված և պահանջներին համապատասխանող անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը՝ անգլերեն կամ հայերեն լեզվով info.agricamp@gmail.com էլ-հասցեին` թեմայի դաշտում նշելով “AGRI CAMP_Monitoring and Evaluation Spesialist”։ Հարցերի համար կարող եք զանգահարել 093 38 81 68 հեռախոսահամարին:

Դիմելու վերջնաժամկետը՝ Հունիսի 14, 2024թ.:

Ընտրացանկ
hyARM