ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՍՆՆԴԱԳԻՏՈՒԹՅԱՆ և ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ

Ինտերակտիվ դասընթաց

ԴԻՄՈՒ՛Մ ԵՆՔ

ՀԱՄՈՎ ԹԵՄԱ` ՀԱՃԵԼԻ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ

ԵՓԵԼ- ԹԱՓԵԼՈՎ ՍՈՎՈՐՈՒՄ ԵՆՔ

Դասընթացին մասնակցությունը նախնական գիտելիքներ չի պահանջում։

Հայտ ներկայացնելու համար պետք է լրացնել դիմում-հայտը հետևյալ հղումով՝ https://forms.gle/Zw93nDrwSHn1KULU8։

Մեկնարկում ենք ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի դասընթացների շարք։ Առաջին #ինտերակտիվ դասընթացը՝ «ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՍՆՆԴԱԳԻՏՈՒԹՅԱՆ և ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ» թեմայով է։ Այն կանցկացվի ICARE հիմնադրամում: Հասցե՝ Երևան, Տերյան 74:

Դասընթացի տևողությունը 4 օր է (հուլիսի 6-9-ը): Դասընթացը կտևի օրական միջինում 6  ժամ, ներառյալ սուրճի ընդմիջումը և ճաշը։

Դասընթացը ֆինանսավորվում է ծրագրի շրջանակում և մասնակիցների համար ամբողջությամբ անվճար է։

Ի՞նչ ենք անելու։

Նախ սովորելու ենք մաքրության պահպանման կանոնները և ինչպես ճիշտ լվանալ ձեռքերը, որից հետո UV թեստով մաքրությունը ստուգելիս կհամոզվենք, որ դեռ սովորելու բան ունենք։

ԱՅՆՈՒՀԵՏ

Պատրաստելու ենք պիցցա, ջերկի, ինչպես նաև այլ ուտեստներ, մշակելու ենք անհատական բաղադրատոմսեր:

ԱՎԵԼԻՆ

Հաշվելու ենք պատրաստված բաղադրատոմսերի կալորիաները և հասկանալու ենք արդյո՞ք ճիշտ ենք սնվում։

ԲԱՑԻ ԱՅԴ

Այցելելու ենք HACCP և ISO 22000 ունեցող սնունդ արտադրող և վերամշակող կազմակրպություն։

ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ

Կծանոթանանք

  • Սնունդ արտադրող և վերամշակող կազմակերպություններում հիգիենայի պահպանման կանոններին, նախապայմանային ծրագրերին, սննդամթերքի անվտանգության համակարգերի կառավարման սկզբունքներին և ժամանակակից տեխնոլոգիական լուծումներին,
  • Սննդակարգի և մարդու առողջության միջև փոխազդեցությանը և առողջ սննդակարգի սկզբունքներին,
  • Վտանգների վերլուծություն և հսկման կրիտիկական կետեր (ՎՎՀԿԿ/HACCP) անվտանգության համակարգին, ինչպես նաև ISO 22000 ստանդարտին, որոնց կիրառությունը կենսական նշանակություն ունի սնունդ արտադրող և մատուցող այն կազմակերպությունների համար, որոնք ցանկանում են ցույց տալ, որ ի վիճակի են արդյունավետ կառավարել և վերահսկել սննդի անվտանգության սպառնալիքները և հետևել սննդի անվտանգության լավագույն փորձին:

Դասընթացին կարող են դիմել ՀԱԱՀ ուսանողները, գյուղատնտեսական ոլորտի երիտասարդ մասնագետները, ինչպես նաև ոլորտով հետաքրքրված այլ անհատներ։

Հայտ ներկայացնելու համար պետք է լրացնել դիմում-հայտը հետևյալ հղումով՝ https://forms.gle/Zw93nDrwSHn1KULU8 ։

Ընտրացանկ
hyARM