«Կապերի ընդլայնում, թիմային և անհատական զարգացում» թեմայով դասըթնաց ՀԱԱՀ դասախոսական կազմի և անձնակազմի համար

🔊ԱԳՐԻ ՔԵՄՓ թիմը շարունակում է դասընթացների շարքը։
Այս անգամ դասընթացը նախատեսված է ՀԱԱՀ դասախոսական կազմի և աշխատակազմի համար, թեման՝ «Կապերի ընդլայնում, թիմային և անհատական զարգացում»։
Դասընթացը մասնակիցների համար ԱՆՎՃԱՐ է։
Այս 2-օրյա դասընթացի նպատակն է բարձրացնել մասնակիցների իրազեկման մակարդակը ցանցային համագործակցության, թիմային աշխատանքի, առաջնորդության, ժամանակի կառավարման, հաղորդակցության/կոնֆլիկտների կառավարման և բանակցությունների վերաբերյալ:
Դասընթացը կվարի միջազգային փորձագետ, խորհրդատու, քոուչ Լիլիթ Ասատրյանը։
Մասնակիցները կստանան հմտություններ վերընշված ոլորտներում առավել արդյունավետ գործելու համար:
Դասընթացի ընթացում, բացի տեսական գիտելիքների տրամադրումից, կկազմակերպվեն նաև անհատական և թիմային աշխատանքներ: Կունենանք հյուր-բանախոս, ով կկիսվի իր փորձով կապերի ընդլայնման ոլորտում։
👉Դասընթացը տեղի կունենա նոյեմբերի 27-ից 28-ը, նորաբաց «Ագրոճամբար» ուսումնական կենտրոնում («Զարթոնք» համալիր, Կոտայքի մարզ)։
👉Դասընթացը գիշերակացով է։
👉Դասընթացի օրակարգը կարող եք գտնել այստեղ՝ Օրակարգ։
👉Հայտերն ընդունվում են մինչև նոյեմբերի 22-ը, մասնակցության հայտ ներկայացնելու համար, խնդրում ենք լրացնել հետևյալ ձևը՝ Հայտ։

1 մեկնաբանություն. Leave new

  • Արաքս Հակոբյան, ՀԱԱՀ հայոց և օտար լեզուների ամբիոնի հայոց լեզվի դասախոս, ՀԱԱՀ վարժարանի տնօրենի պաշտոնակատար:
    Նոյեմբերի 18, 2021 6:52 ե.

    «Կապերի ընդլայնում, թիմային և անհատական զարգացում» դասընթացի թեման չափազանց արդիական է, ուստի կցանկանայի մասնակցել այդ դասընթացին: Օրակարգը բավականին հետաքրքիր է. կարծում եմ՝ նոր ու թարմ տեսակետների և գաղափարների պակաս չի լինի:

    Պատասխանել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Fill out this field
Fill out this field
Մուտքարեք վավերական էլ-փոստի հասցեն
You need to agree with the terms to proceed

Ընտրացանկ
hyARM