Մենթորների ընտրության մրցույթ՝ AgriThon ագրոտեխնոլոգիական և նորարարական լուծումներով ստարտափ խմբերի հետ աշխատելու համար

Գյուղատնտեսական ոլորտում նորարարական լուծումներով սկսնակ գաղափարների` Ագրիթոն մրցույթի հայտերի ընդունման փուլը ավարտվեց հաջողությամբ: Ուրախ ենք տեղեկացնել, որ ունենք բազմաթիվ հայտեր, որոնց հետ աշխատելու և ներկայացված գաղափարները զարգացնելու համար այժմ փնտրում ենք մենթորների:

Եթե ունեք բիզնեսի պլանավորման և/կամ կազմակերպման փորձառություն, կարողանում եք համակարգել խմբային աշխատանքներ,  պատրաստ եք ժամանակ հատկացնել և  նպաստել  նորարարական գյուղատնտեսության խթանմանը, ապա մենք սպասում ենք հենց Ձեզ:

AgriThons Start-up մրցույթը իրականացնում է ICARE հիմնադրամը AGRI CAMP ծրագրի շրջանակում։ ԱԳՐԻ ՔԵՄՓ-ը ֆինանսավորվում է USAID-ի կողմից։

Առաջիկա 4 ամիսների ընթացքում մենթորներն աշխատելու են AgriThon մրցույթով ընտրված գյուղատնտեսական ոլորտում նորարարական լուծումներով սկսնակ գաղափարների խմբի/խմբերի հետ՝ ըստ իրենց փորձառության ոլորտների։

Դիմելու վերջնաժամկետը՝ 22 նոյեմբերի 2021:

Ինչպե՞ս դիմել մրցույթին

Քայլ 1. Բեռնել՝

Քայլ 2.  Լրացնել՝

Դիմում-հայտերի հետ կապված հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել (+374 93) 38 81 68 կամ (+374 94) 48 87 85  հեռախոսահամարով կամ գրելով info.agrithon.agricamp@gmail.com էլ․ հասցեին:

Ընտրացանկ
hyARM