ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ`ԱԳՐՈԲԻԶՆԵՍԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ
ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ իրականացվող ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագիրը հայտարարում է մրցույթ՝ գյուղատնտնեսությամբ զբաղվողների համար։ Մրցույթով ընտրված 20 լավագույն նախագծերին համաներդրմամբ կտրամադրվեն գյուղատնտեսական նշանակության մեքենաներ, սարքավորումներ, գործիքներ և այլն, առավելագույնը 10,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի սահմանում՝ շահառուի կողմից կատարված համաներդրման չափով։ Հայտերն ընդունվում են մինչև՝ 2022թ․ապրիլի 1-ը ժ 11:00։
Հայտը պետք է լրացնել հայերեն լեզվով՝ էլեկտրոնային տարբերակով։ Ձեռագիր կամ թերի լրացված հայտադիմումները չեն ընդունվում։ ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի կողմից տեխնիկական աջակցություն կտրամադրվեն առաջին 20 լավագույն նախագծերին։
Ինչպե՞ս դիմել մրցույթին։
1. Ծանոթացեք ծրագրի մանրամասներին` «Հետաքրքրության արտահայտման հրավերի» միջոցով։
Բեռնել՝ Հետաքրքրության արտահայտման հրավեր
2. Բեռնել «Հայտադիմումի ձևը» (AGRI CAMP_Անուն Ազգանուն.docx ֆայլը) և վերանվանել այն Ձեր Անուն Ազգանունով (կամ կազմակերպության անվանումով)։
Բեռնել՝ Հայտադիմումի ձևը
3. Լրացրեք «Հայտադիմումի ձևը» հայերեն լեզվով և ուղարկելք grants.agricamp@gmail.com էլ․հասցեին՝ նշելով նամակի թեման՝ «AGRI CAMP_Grants», որից հետո կստանաք էլեկտրոնային նամակ ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրից։
4. Հայտը ներակայացնելուց 1 աշխատանքային օրվա ընթացքում ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրից պատասխան էլեկտրոնային նամակ չստանալու դեպքում, խնդրում ենք կապ հաստատել (+374 91) 75 22 27 հեռախոսահամարով։
22 մեկնաբանություն. Leave new
ՈՒնեմ հիանալի գյուղատնտեսական գաղափարներ,որոնք ուզում եմ կյանքի կոչել դրամաշնորհային ծրագրի միջոցով:
Հարգելի Ժենյա
Շնորհակալ ենք մեկնաբանության և ծրագրով հետաքրքրվելու համար: Սիրով կսպասենք Ձեր հայտադիմումին:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել Դիմում հայտի ձևը, որը կարող եք բեռնել կայքէջից։
Բարև Ձեզ ցանկանում եմ ներկայացնել մի ծրագիր ,որը արաջինը իր օգտակարությամ կնպաստի մեր երկրի զարգացմանը և բարելավմանը։Տնային պայմաներում պատրաստում եմ տարատեսակ չրեր հիմնական մասը ուղարկում ենք դուրս ,բայց չունենք համապատասխան չորանոց ինչն էլ հանգեցնում է լրացուցի խնդիրների առաջացմանը։Ինչպես նաև չրերի կեխևները չորացում ենք և օգտագործում թեյերի կիրառման մեջ։
Հարգելի Ազնիվ
Շնորհակալ ենք մեկնաբանության և ծրագրով հետաքրքրվելու համար: Սիրով կսպասենք Ձեր հայտադիմումին:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել Դիմում հայտի ձևը, որը կարող եք բեռնել կայքէջից։
Բարև ձեզ, դիմումների վերջնաժամկետը ե՞րբ է
Հարգելի Նաիրի
Շնորհակալ ենք ծրագրով հետաքրքրվելու համար:
ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի կողմից տեխնիկական աջակցություն կտրամադրվեն առաջին 20 լավագույն նախագծերին։
Բարև ձեզ խոզաբուծության ֆերմա հիմնելու համար կարող եմ հայտը լրացնել։ Նախապես շնորհակալություն պատասխանելու համար։
Հարգելի Սուսաննա
Շնորհակալ ենք ծրագրով հետաքրքրվելու համար: Սիրով կսպասենք Ձեր հայտադիմումին:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել Դիմում հայտի ձևը, որը կարող եք բեռնել կայքէջից։
Բարև ձեզ ես Գինիվարդն եմ զբաղվում գյուղատնտեսության ունեմ այգիներ։մոտ 3 հեկտար չունեն համապատասխան միջոցներ օրինակ շատ գարևօր է խոտ հնձիչ լավ սրսգելու ապառաթ որկարողանամ աշխատել բանվոր եմ ուզում աշխատասնել բավարար, միջոցներ չունեմ, ունեմ ձրագիր չրանոց սարքելու համար ։
Հարգելի Գինիվարդ
Շնորհակալություն հետաքրքրության համար։
Եթե ունեք նորարարական գաղափար, ապա կարող եք մասնակցել մրցույթին:Սիրով կսպասենք Ձեր հայտադիմումին մինչև ապրիլի 1-ը:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել Դիմում հայտի ձևը, որը կարող եք ներբեռնել կայքէջի դրմաշնորհներ/Grants բաժնից։
Բարև Ձեզ,չնայած նրան,որ ունեցել եմ 7 հեկտար հողատարացք ( վարելահող),իմ հողատարացքին հարակից հնարավորություն կա մելորացնել էլի 3_4 հեկտար հողատարացք։Երկար տարիներ գնացել եմ արտագնա աշխատանքի ՌԴ._ում իմ հողերը մշակվել է ընտանիքիս անդամների կողմից։Հաշվի առնելով այսօրվա աշխարհաքաղաքական վիճակը ես ցանկություն ունեմ այլևս զբաղվել և ընդլայնվել գյուղատնտեսության մեջ,որի համար անհրաժեշտ է գյուղտեխնիկա։Ցանկանում եմ ձեռք բերել Բելոռուս ՄՏԶ տրակտոր , որի համար խնդրում եմ Ձեր աջակցությունը։Հուսով եմ, որ հաշվի կառնեք իմ խնդրանքը, ևաջակցություն կցուցաբերեք։Կանխավ շնորհակալություն։
Հարգելի Մխիթար
Շնորհակալ ենք մեկնաբանության և ծրագրով հետաքրքրվելու համար: Սիրով կսպասենք Ձեր հայտադիմումին:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել Դիմում հայտի ձևը, որը կարող եք բեռնել կայքէջից։
Բարև ձեզ։<>-ը ինչպե՞ս և որտե՞ղից պետք է ներբեռնել։Եվ կարող ե՞ք նշել ծրագրի իրականացման ժամկետները։
Հարգելի Մելինե,
Շնորհակալ ենք մեկնաբանության և ծրագրով հետաքրքրվելու համար: Սիրով կսպասենք Ձեր հայտադիմումին մինչև ապրիլի 1-ը:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել Դիմում հայտի ձևը, որը կարող եք բեռնել կայքէջից։
Կխնդրեի տրամադրել ֆայլ որտեղ պետք է լրացնենք
Բարև Ձեզ հետ պատասխան եմ ստացել որ ֆայլը կցված չէ ։ Ստուգեցի ցույց է տալիս որ կցված է ։ Չեմ հասկանում ինչից կարող է ֆայլը չբացել։
Հարգելի Սուրեն
Շնորհակալ ենք մեկնաբանության և ծրագրով հետաքրքրվելու համար: Փորձեք մեկ անգամ էլ ուղարկել:
Հայտը ուղարկվել է իմ կողմից բայց չի բացվում պետք է նորից ուղարկել ?
Es Vayoch Dzori Gndevaz gyuxi bnakichs hinelem noratunk aygi (7400qm.) 200 tzuk popok.60nush.60pnduk hetagayum avelacnelu npatakov.xndrum em dzer ognutyuny.
Հարգելի Աբգար
Շնորհակալություն հետաքրքրության համար։
Հայտադիմումների ընդունման փուլը ավարտվել է: Հետևեք AGRI CAMP-ի ֆեյսբուքյան և կայք էջերին նորություններին ծանոթանալու համար:
Բարևվ ձեզ, արդյոք առաջիկայում կլինեն նմանատիպ ծրագրեր
Հարգելի Աստղիկ
Շնորհակալություն հետաքրքրության համար։
Հետևեք AGRI CAMP-ի ֆեյսբուքյան և կայք էջերին նորություններին ծանոթանալու համար: