ԱՄՆ լրագրողները բացահայտում են Հայաստանն ու մեր երկրի գինեգործական

«Գինին նման է արվեստի. Հայկական գինեգործականավանդույթն այս հինավուրց երկրի պատմության, ժառանգության

և դարերով այստեղ ապրող մարդկանց մասին է»: Լորեն Մաուերի

Լորեն Մաուերին արժանացել է պարգևների իր հոդվածների և լուսանկարչական աշխատանքների համար՝ ներդրում ունենալով ճանապարհորդությունների, խմիչքների և սննդի բովանդակությամբ այնպիսի հրատարակություններում, ինչպիսիք են Forbes, Saveur, Hemispheres, U.S. News & World Report, SCUBA Diving, Plate, Chef & Restaurant, Hotels Above Par, AAA: , Fodors.com, Lonely Planet, USA Today, Men's Journal և Time Out:

ԱՄՆ-ում Հայաստանի ճանաչելիությանը և հայկական գինեգործական ներուժի բացահայտմնաը նպաստելու նպատակով օրերս Երևան ժամանեցին ԱՄՆ-ի մեդիա ներկայացուցիչներ՝ ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի և ԱՄՆ-ում հայկական գինի ներկրող Storica-Wine ընկերության համագործակցության արդյունքում։

Հայկական գինիների շուկաների ընդյալնումը խթանելու և արտահանման ծավալներն ավելացնելու նպատակով ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագիրն աշխատում է ոչ միայն միջազգային դիստրիբյուտորների, ոլորտի մասնագետների, այլ նաև գինի և գաստրո թեմաներ լուսաբանող ակնառու միջազգային լրագրողների հետ:

2023 թ․-ի սեպտեմբերի 25-ից 29-ը ընկած ժամանակահատվածում հրավիրված ներկայացուցչական խումբը առիթ ունեցավ ավելի մոտիկից ուսումնասիրել մեր երկիրը, համտեսել հայկական գինիների լայն տեսականի, ինչպես նաև անձամբ զրուցել գինեգործ վարպետների հետ՝ ծանոթանալով գինի ստեղծողների ուշագրավ անձնական և ընտանեկան պատմություններին և գինեգործներին տրամադրելով իրենց արժեքավոր մասնագիտական խորհուրդները։

«Գինին մարդկության մասին է։ Այս ճամփորդության ընթացքում մենք շատ պատմություններ լսեցինք։ Գինին օգնում է ճանաչել ազգերի մշակույթները»,- մեր զրույցի ընթացքում ասաց գինու, կոկտեյլների և սննդի թեմաները լուսաբանող Լիզա Զիմերմանը, ով ներկայում հոդվածներ է գրում Forbes-ի և այլ առաջատար հրատարակությունների համար։

Ծանոթանալով մայրաքաղաք Երևանին, լրագրողները մի քանի օր շարունակ շրջում էին Հայաստանի գինեգործական վայրերով․ Արենի քարանձավ, Հայաստանի գինու պատմության թանգարան, հայկական գինեգործարաններ և խաղողի հարակից այգիներ՝ Ոսկեվազ և Վան Արդի, Զուլալ, Քյուշ, ՆՈԱ և այլն։

    

Այցելությունների ընթացքում հյուրերը ծանոթացան մեր պատմությանն ու մշակույթին, հայկական գինեգործության հնագույն տեխնոլոգիաներին ու գինեգործության պահպանվող ու վերականգնվող ավանդույթներին, հայկական տերուարի յուրահատկություններին ու խաղողի էնդեմիկ տեսակներին, և, իհարկե, հայկական տարբեր ու բազմահամ գինիներին։

Այս ամենի հետ զուգահեռ, Աշտարակում՝ Եգանյանների հյուրատան գողտրիկ ու աութենտիկ միջավայրում, նրանք հասցրեցին վայելել հայկական հյուրասիրության ժամանակակից մշակույթը, ծանոթանալ հայկական խոհանոցին՝ բացահայտելով Հայաստանը նաև որպես գաստրոտուրիզմի հզոր ներուժ ունեցող երկիր։

Եգանյանների հյուրատան քաղցր սուջուխի պատրաստման և լավաշի թխման վարպետաց դասերի ժամանակ, հյուրերից մեկը՝ Starr ռեստորանի գինու տնօրեն Միքայլա Քոհենը խոստովանեց, որ իր մայրն ու տատիկը հայ են, և որ ինքը միշտ երազել է գալ Հայաստան։ Հուզիչ էր տեսնել, թե ինչպես է Միքայլան իր ձեռքերով թխված լավաշից մի կտոր խնամքով փաթաթում, որ տանի հասցնի ԱՄՆ և հանձնի մշտապես հայրենիքի կարոտով ապրող իր մորը։

       

Այցի եզրափակիչ օրը, ըստ ավանդույթի, ԱԳՐԻ ՔԵՄՓ-ն ու Storica-Wine ընկերությունը ամերիկացի լրագրողների համար կազմակերպեցին գինու համտեսի միջոցառում՝ ներկայացնելով ԱՄՆ ՄԶԳ շահառու այն ընկերություններին, որոնք գինի են պատրաստում խաղողի հազվագյուտ տեսակներից, ինչպիսիք են կարմրահյութը, մուսկատը, նռնենին, խնդողնին: Ուստի, հյուրերը հնարավորություն ունեցան համտեսել Մունք, Տուշպա, Օլդ Բրիջ, Ապարթենի, Հովազ և Ջրաղացպանյան գինիները:

Միջոցառման ընթացքում գինու առաջատար մասնագետների հետ ծավալված քննարկումները անչափ կարևոր էին ու օգտակար։

Ջնայ Գեյթերը` գրող, Decanter ամսագրի թղթակից, ով օգնում է բացահայտել աշխարհի քիչ հայտնի երկրների գինիները, մասնավորապես նշեց․ «ԱՄՆ-ը ամենադժվար շուկան է, և այն գրավելու համար ժամանակ է պետք: Վաճառքի գինը որոշիչ չէ։ Գինի ստեղծող մարդկանց պատմությունը այն է, ինչ իսկապես հուզում է և օգնում գովազդել գինին։ Շարունակեք պատմել ձեր պատմությունը»:

 

   

       

Ընտրացանկ
hyARM