ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի շահառուները մասնակցեցին «Երևանի Գինու Օրեր 2024” փառատոնին

ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի շահառուները մասնակցեցին «Երևանի Գինու Օրեր 2024” փառատոնին և “Գինի և ավելին․Բիզնես Մարկետ 2024” միջոցառմանը։ Վերջինս նոր նախագիծ է, որն անցկացվեց «Երևանի Գինու Օրեր» փառատոնին զուգահեռ՝ հունիսի 7-9։

Հայկական գինու հարուստ համերով լի փառատոնը հերթական անգամ զարմացրեց Երևան ժամանած հյուրերին, որոնց թվում էին նաև հայտնի խոհարարներ։ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության թիմը ևս միացավ տոնը նշողներին՝ վայելելու գինու հրաշքը։

«Տարիներ շարունակ ԱՄՆ ՄԶԳ-ն աջակցել է մասնավոր և պետական ոլորտներին ամրապնդելու ՀՀ տնտեսական անվտանգությունն ու դիմակայունությունը։ Գինու արտադրությունը, վաճառքները, բնականաբար, այս ջանքերի կարևոր մասն են կազմում», - ողջունելով փառատոնի 7-ամյակն ասաց ԱՄՆ ՄԶԳ Հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալլելոն։

  

ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի շահառուներից ոմանք առաջին անգամ էին մասնակցում փառատոնին։ Ամերիկացի հայտնի շեֆ խոհարարներ Մերի Սյու Միլիկնը և Լենորա Մարուանին, մասնավորապես, տպավորված էին «ՍԱՎԱՌ» գինիներով և «Բորիսովկա» պանիրներով։

Տարբեր այլ գինիներ համտեսելուց հետո շեֆ-խոհարար Մերի Սյու Միլիքենը չկարողացավ զսպել իր հիացմունքը․ «Անհավանական է։ Ես չգիտեի, որ Հայաստանի գինիների մի ամբողջ տիեզերք գոյություն ունի, և այդ գինիներն ուղղակի հրաշալի են», - ասաց նա։

ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինասավորվող և ICARE-ի կողմից իրականացվող ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի աջակցությամբ փառատոնին մասնակցող մեր այլ շահառուների տաղավարների մոտ ևս մշտապես աշխույժ էր ու մարդաշատ։ Այցելուները համտեսում էին ներկայացված գինիներն ու պանիրները, արտահայտում իրենց հիացմունքը, հարցեր տալիս ու սիրով լսում արտադրողների հիշարժան պատմությունները։

   

ԱԳՐԻ ՔԵՄՓ-ի շահառուների համար «Երևանի Գինու Օրեր” փառատոնին և “Գինի և ավելին․Բիզնես Մարկետ 2024” միջոցառմանը մասնակցելը հիանալի հնարաավորություն էր ներկայացնելու իրենց արտադրանքը և գործարար նոր կապեր ստեղծելու համար։

Շնորհակալություն ենք հայտնում մասնակից բոլոր մեր շահառուներին երեք օր շարունակ ակտիվ մասնակցելու և այցելուների հետ ջերմ, հյուրասեր ու սրտաբաց լինելու համար։

  1. Ալեքսանդրիա գինիներ ՍՊԸ
  2. Եգանյանների հյուրատուն և գինու բակ
  3. Մաթևոսյան գինի ՍՊԸ
  4. Միջնաբերդ Ալկո
  5. Ստեփանյան գաստրո բակ
  6. ՍԱՎԱՌ գինիներ
  7. Ոսկենի գինիներ
  8. Սիմոնյան ընտանիք ՍՊԸ (Սենտիմենտալ գինիներ)
  9. Գրիգորյան գրուպ գինու գործարան
  10. Անտոնյան գրուպ ՍՊԸ (lemontani)
  11. Բորիսովկա ՍՊԸ
  12. Մանթաշի Միլենա ԳԿ (Milen)
  13. Ռոզա 1 ԳԿ (d'Rose)
  14. Մանուկ կաթ ՍՊԸ
  15. Երփին ԳԿ (Art Cheese)

“Գինի և ավելին․Բիզնես Մարկետ 2024” միջոցառման մասնակիցներ․

  1. Մորնին մյուսլի
  2. Այգի պրոդակտս – սիդրի արտադրություն
  3. Միջ մեղրաջուր
  4. Փունջ – պահածոներ և կոմպոտներ
  5. Սիփան – պահածոներ
  6. Վան ֆուդ - պահածոներ

   

Հունիսի 9-ին Ամերիկացի շեֆ խոհարարներ Մերի Սյու Միլիկնը և Լենորա Մարուանին ԱՄՆ ՄԶԳ մեր գործընկերների հետ միասին այցելեցին նաև ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի շահառու «Ֆրութ ֆուդ» ընկերության արտադրամասեր, ծանոթացան արտադրական պրոցեսներին և համտեսեցին հայկական արևահամ չրերից պատրաստված տեսականին։

Համտեսից հետո զարմանքի ու գովասանքի խոսքերից շոյված արտադրողները լսեցին նաև մասնագիտական օգտակար խորհուրդներ, որոնք, անշուշտ կօգնեն էլ ավելի բարելավել տեղի բնական հումքով ստեղծված օգտակար քաղցրավենիքի որակը։

   

Ընտրացանկ
hyARM