ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ և ICARE հիմնադրամի կողմից իրականացվող ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի շրջանակում ՀԱԱՀ ուսանողների համար հայտարարվում է հետազոտական դրամաշնորհների մրցույթի երկրորդ փուլը։
- Դիմումների վերջնաժամկետը 2022 թվականի հունվարի 16-ն է, 23:00։
- Մեկ հետազոտությանը տրամադրվելիք դրամաշնորհի չափը կախված է մրցույթին ներկայացված առաջարկից, որը սակայն չի կարող գերազանցել 500 hազար ՀՀ դրամը։
- Ծրագրի ամբողջ ընթացքում ֆինանսավովելու է 15 հետազոտական գաղափար։
Հավասար պայմանների դեպքում նախապատվությունը կտրվի իգական սեռի դիմորդներին։
Հայտ կարելի է ներկայացնել խմբով, սակայն խմբում իգական սեռի առնվազն մեկ ներկայացուչի ներկայությունը պարտադիր է:
Մրցույթին դիմելու ուղեցույցը ներբեռնեք հետևյալ հղումով՝
ՀԱԱՀ-ի ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻՆ ԴԻՄԵԼՈՒ ՈՒՂԵՑՈՒՅՑ
Հետազոտական առաջարկի ձևանմուշը ներբեռնեք հետևյալ հղումով՝
ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՌԱՋԱՐԿԻ ՁԵՎԱՆՄՈՒՇ
Լրացրեք «Հետազոտական առաջարկը» հայերեն լեզվով և ուղարկեք հետևյալ էլ.փոստի հասցեով` research.agricamp@gmail.com, թեմայի տողում նշելով «Հետազոտական դրամաշնորհների մրցույթ», որից հետո կստանաք էլեկտրոնային նամակ ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրից, որը կհաստատի առաջարկի ստացումը։
2 մեկնաբանություն. Leave new
Հիմնել արևադարձային այգի ջերմոցային պայմաններում,Գեղարքունիքի մարզում։Նաև սեփական փորձի օրինկակով՝ բնության սերը և օգտակարությունը տարածել երիտասարդների շրջանում և ոչ միայն։
Հարգելի Արաքսյա,
Շնորհակալ ենք մեկնաբանության և ծրագրով հետաքրքրվելու համար: Սիրով կսպասենք Ձեր հայտադիմումին մինչև հունվարի 30-ը : Ծրագրերի գաղափարների գնահատումը իրականացվում է անկախ գնահատող հանձնաժողովի կողմից: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել Դիմում հայտի ձևը, որը կարող եք բեռնել կայքէջից։