«Չարենց» տեսակի խաղողի տեխնոլոգիական գնահատականի ուսումնասիրություն՝ վարդագույն գինիների արտադրության համար

Հետազոտական փորձի անվանում` «Չարենց» խաղողի սորտի տեխնոլոգիական գնահատում վարդագույն գինիների արտադրության համար»

Ուսանող՝ Մարիամ Միրանյան, ՀԱԱՀ Սննդի տեխնոլոգիայի ֆակուլտետ, Ֆերմենտացման արտադրության տեխնոլոգիայի և գինեգործության բաժին

Գիտական ղեկավար՝ Մերի Վարդանյան, ՀԱԱՀ սննդի տեխնոլոգիայի ֆակուլտետի ինժեներ-տեխնոլոգ

Հետազոտության նպատակը՝ ուսումնասիրել տարբեր պայմաններում աճեցված «Չարենց» խաղողի սորտի մանրէաբանական վիճակը (քացախաթթու, կաթնաթթվային բակտերիաներ) և ֆիզիկաքիմիական ցուցանիշները (շաքարի պարունակություն, տիտրվող թթվայնություն), «Չարենց» խաղողի տարբեր պայմաններում աճեցված և տարբեր եղանակներով պատրաստված գինիների ֆիզիկաքիմիական ցուցանիշները, տրամադրել տեխնոլոգիական գնահատական, որը հնարավորություն կտա որոշել այս սորտի օգտագործման հեռանկարները որպես հումք օրգանական վարդագույն գինիների արտադրության համար։

Հետազոտության արդյունքները․

  • 2022 թվականի հոկտեմբերի 11-ին ուսանողը մասնակցել է Շիրակի մարզի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի կողմից կազմակերպված հանրապետական ուսանողական գիտաժողովին և հանդես եկել ««Չարենց» խաղողի սորտի տեխնոլոգիական գնահատումը վարդագույն գինիների արտադրության անոտացիայի համար» թեմայով զեկուցմամբ։

Ուսանողը մշակել և հրատարակել է հետևյալ գիտական աշխատությունը․

Մ.Ռ.Վարդանյան, Մ.Ն. Միքայելյան, Մ.Գ. Միրանյան, (2003), «Չարենց» խաղողի տեսակի տեխնոլոգիական գնահատում վարդագույն գինիների արտադրության համար», «Ագոագիտություն և տեխնոլոգիա» պարբերական, Հայաստանի ազգային ագրարային համալսարան, Հատոր 3(83)/2023։ Հասանելի է այստեղ՝ https://library.anau.am/images/stories/grqer/agro-tex/2023-3/vardanyan_miqaelyan.pdf?fbclid=IwAR3PURjDyuL8Km_-VLpqcZ93vmE_RKEzu4PuFjxXGqUvoH7keHHxojtcxVw

Ուսումնասիրության հիմքում ընկած պատմությունը

ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի դրամաշնորհառու Մարիամ Միրանյան ուզում է բացահայտել տարբեր պայմաններում աճեցրած «Չարենց» տեսակի խաղողից տարբեր եղանակներով ստացված գինիների ֆիզիկաքիմիական ցուցանիշները, տալ տեխնոլոգիական գնահատական, ինչը հնարավորություն կտա որոշել տվյալ սորտի որպես հումք օգտագործման հնարավորությունները վարդագույն գինիների պատրաստման համար։

Ինչու՞ որոշեցիք ընտրել հետազոտության հենց այդ թեման։

  • Ես գինեգործի թոռնուհի եմ և ինքս օժտված եմ վառ քիմքային հիշողությամբ։ Ունենալով որոշակի փորձ խաղողի վերամշական և գինու պատրաստման բնագավառում, որոշեցի բացահայտել իմ մանկության «համը»: Այդ մասին վաղուց էի երազում։ Երբ տեսա ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի ուսանողական դրամաշնորհների հայտարարությունը, որոշեցի դիմել և իրականացնել երազանքս։

Հետազոտության ընթացքում ինչպե՞ս փոխվեցին Ձեր սկզբանական պատկերացումները։

  • Թեման ինձ շատ հոգեհարազատ է և ես մեծ ոգևորությամբ եմ կատարում բոլոր աշխատանքները։ Ինչքան ավելի է մոտենում հետազոտության ավարտը, այնքան ավելի եմ համոզվում, որ թեման ճիշտ եմ ընտրել։

          

ԱԳՐԻ ՔԵՄՓ-ի դրամաշնորհային ծրագրին մասնակցելով ի՞նչ նոր փորձառություն ստացաք։

  • Կատարածս աշխատանքների շուրջ ես շարունակ մտուրում եմ ու վերլուծություններ անում։ Խաղողի այգում իրականացվող աշխատանքները նոր փորձի ձեռքբերման բացառիկ հնարավորություն են ստեղծում, իսկ սեփական գինու սպասումը շատ ոգևորիչ է։                                                                  

Ինչպե՞ս է գիտական միջավայրը նպաստում հետազոտական ընթացքին։

  • Հետազոտության հիմնական աշխատանքներն իրականացնելու ենք ՀԱԱՀ-ում, EVN Wine Academy-ում և որոշ լաբորատորիաներում։ Սա շատ լավ հնարավորություն է, առանց որի հնարավոր չէր լինի կատարել որակյալ հետազոտություն։

Հետազոտության հաջող ավարտը ինչպե՞ս կազդի Ձեր հետագա մասնագիտական կարիերայի վրա։

  • Այս հետազոտության շնորհիվ, հետագայում ես կկարողանամ ուսումնասիրել նաև այլ տեսակի խախողների հնարավորությունները, կբացահայտեմ շատ ցուցանիշներ, ինչը հնարավորություն կտա որոշել տվյալ սորտի օգտագործման հնարավորությունները։

               

Ընտրացանկ
hyARM