Գյուղատնտեսական անվտանգություն

Ստարտափ գաղափարի նորարարությունը.  Անբարենպաստ պայամնների մասին ավտոմատ կերպով իրազեկող թվայնացված համակարգի ստեղծում:

AgriThon2-ի շրջանակում զրուցեցինք «Գյուղատնտեսական անվտանգություն» ստարտափ նախագծի ղեկավար՝ Լիանա Խաչատրյանի հետ:

AgriThon2-ի Ինկուբացիաների մասնակցությունվ        

  • ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի շրջանակում իրականացվող AgriThon2-ի Ինկուբացիաներին մասնակցությունը շատ օգտակար էր մեզ համար։ Ստացանք կարևոր գործիքներ, նոր գիտելիքներ ու ընդլայնեցինք մեր ծանոթությունները։ Մեծ առավելություն եմ համարում առողջ շփումն ու համագործակցությունը մենթորների, դասընթացավարների ու մասնակիցների հետ, ինչը վայելեցինք ողջ ընթացքում։
  • Մեր ստարտափի նպատակն է՝ ստեղծել թվայնացված այնպիսի համակարգ, որը ավտոմատ կերպով կիրազեկի ոչ բարենպաստ պայամնների մասին։ Դա կնպաստի խելացի գյուղատնտեսության զարգացմանը, գյուղատնտեսության անվտանգության բարձրացմանն ու գյուղատնտեսական ռիսկերի նվազեցմանը։
  • Մենք առաջարկում ենք համակարգ, որը բաղկացած է հետեւյալ տարրերից․
    • Տվյալների բազա,
    • Համապատասխան հսկվող տարածքում տեղադրվող տվիչներ, որոնք ստուգումներ կատարող ծրագրային միջավայրին պարբերաբար կփոխանցեն համապատասխան ինֆորմացիան։
    • Համապատասխան հսկվող տարածքում տեղադրվող տվիչներ, որոնք ստուգումներ կատարող ծրագրային միջավայրին պարբերաբար կփոխանցեն համապատասխան ինֆորմացիան։
    • Բջջային հավելված, որի միջոցով օգտատերը կհետեւի ինֆորմացիային։
  • Հիմնական գաղափարն է՝ բջջային հավելվածով պարբերաբար ստանալ թարմ տեղեկատվություն եւ հետևել գրաֆիկական եւ աղյուսակային տեսքով ստացվող վիճակագրական տվյալներին, որոնք տրամադրում է տնտեսվարողի անհատական խնդիրների լուծման համար նախատեսված տվիչը: Օրինակ, եթե անասնագոմում տեղադրենք ջերմաստիճանային տվիչ, ապա ջերմաստիճանի տվյալը ավտոմատ կերպով պարբերաբար կուղարկվի տվյալների բազա, որից հետո տնտեսվարողը, իր բջջային հեռախոսում ներբեռնած հավելվածի միջոցով, կարող է հետեւել ջերմաստիճանի փոփոխությանը: Օգտատիրոջ կողմից նախապես սահմանված թույլատրելի սահմաններին տվյալի չհամապատասխանելու դեպքում, օգտատերն անմիջապես կստանա զգուշացնող հաղորդագրություն, ինչը նրան թույլ կտա ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ:
  • ICARE հիմնադրամի հետ զուգահեռ մեզ հետ համագործակցում են նաև ՀԱԱՀ-ը, Էկոնոմիկայի նախարարությունը, Աշխատանքի տեսչությունը, ինչպես նաեւ ՏԱՍ, Green lane եւ World Vision կազմակերպությունները։

Ստարտափ գաղափարը կոչված է լուծել հետևյալ խնդիրները.            

  • Մեր կարգախոսն է․ Եթե իրազեկված ես, ուրեմն պաշտպանված ես։
  • Մեր պրոդուկտի պոտենցիալ սպառողներ են հանդիսանում բոլոր գյուղատնտեսները: Մեր կողմից առաջարկվող համակարգը կօգնի նրանց անհապաղ միջոցներ ձեռնարկել ոչ բարենպաստ միկրոկլիմայական պայմանների դեպքում, կնվազեցնի աշխատուժի վնասվելու ռիսկը աշխատանքի ընթացքում, կպաշտպանի բերքը՝ նվազեցնելով լուսավորվածության, ջերմաստիճանի, խոնավության ոչ ճիշտ կառավարման հետևանքով առաջացող ռիսկերը։

Ստարտափ նախագծի իրականացման ժամկետը

  • Սպառողներին ներգրավելու ենք անհատական շրջայցերի ու բանակցությունների միջոցով, ինչպես նաեւ համացանցում տեղադրված թիրախավորված գովազդներով (oրինակ, ֆեյսբուքում գործող գյուղատնտեսական էջերում եւ այլն):
  • Իրականացվելու է ուղիղ վաճառք եւ ցուցաբերվելու է անհատական մոտեցում՝ կախված տնտեսվարողի խնդրի յուրահատկություններից։
  • Առանձին կաշխատենք նաեւ ֆերմերների հետ՝ իրազեկում ապահովելու նպատակով։

Թիմի անդամներ՝ Լիանա Խաչատրյան (թիմի համակարգող), Լիանա Հակոբյան, Արամ Մարտիրոսյան, Անի Մարտիրոսյան

Ստարտափի գործունեության հասցե՝ ք. Երևան

 

*AgriThon-ը գյուղատնտեսական ոլորտում նորարարական լուծումներով ստարտափ գաղափարների մրցույթ է, որն իրականացնում է ICARE-Armenia հիմնադրամը՝ ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ գործող ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի շրջանակում։

#AgriThon #AGRI_CAMP #ICARE #StartUP #USAID

Ընտրացանկ
hyARM