Մոլախոտերի դեմ պայքարի ու դրանց քանակի վերահսկման այլընտրանքային սարքավորում

Ստարտափ գաղափարի նորարարությունը: Այլընտրանքային սարքավորում, որն առանց հերբիցիտների օգտագործման պայքարում է մոլախոտերի դեմ, օգնելով վերահսկել դրանց քանակը։

Թիմն առաջարկում է այնպիսի սարքավորում, որը կարող է հեշտացնել պտղատու այգիներում եւ բանջարնաբոստանային տնտեսություններում մոլախոտի դեմ պայքարը՝ առանց հերբիցիտների օգտագործման: Բացի այդ, սարքավորման կառուցվածքի շնորհիվ հնարավոր կլինի կատարել սրսկվող եւ անջրդի տարածքների ոռոգման աշխատանքները։

AgriThon1-ի Ինկուբացիայի առաջին փուլի մասնակցության եւ ստարտափ գաղափարի մասին մանրամասները ներկայացնում է թիմի ղեկավար Ավետիս Բաղդասարյանը։

AgriThon1-ի Ինկուբացիայի գաղափարի AgriThon1ն մասնակցություն 

- AgriThon մրցույթի մասին տեղեկացա AGRI CAMP ծրագրի էջից:

- Փորձառու մենթորների ու դասընթացավարների շնորհիվ սովորեցինք մեր մտքերը ներկայացնել առավել հակիրճ, բովանդակային եւ դյուրըմբռնելի: Բացի այդ, ծանոթացանք բիզնես նախագիծ կազմելու սկզբունքներին:

Մեծապես կարեւորում ենք նաեւ AgriThon-ի շնորհիվ ձեռքբերված բազմաթիվ կապերն ու ծանոթությունները։

Ստարտափ վկոչված է լուծել հետեւյալ խնդիրները. 

- Ուսումնասիրելով, թե ինչպես են գյուղացիական տնտեսությունները պայքարում մոլախոտերի դեմ եւ ինչպիսի տեխնիկական ու ֆինանսական խնդիրների են նրանք բախվում, որոշեցինք մշակել խնդրի լուծման մեր տարբերակը, որը ոչ միայն կհեշտացնի մոլախոտերի դեմ պայքարը, այլ նաեւ կապահովի մշակաբույսերի եւ ցանքատարածքների էկոլոգիական անվտանգությունը՝ նվազագույնի հասցնելով հերբիցիտների օգտագործումը։

- Մեր հիմնական շահառուներն են՝ խոշոր գյուղացիական տնտեսությունները:

- Քանի որ մեր սարքավորման շահագործման ժամանակ հերբիցիտներ չեն օգտագործվելու, ուստի արդյունքում հնարավոր կլինի արտադրել էկոլոգիապես մաքուր մթերք, ինչպես նաեւ կպահպանվեն հողի որակական հատկանիշները։

Ստարտափ գաղափարի իրականացման փուլերը

- Բավարար ֆինանսավորման դեպքում կպահանջվի մոտ վեց ամիս ժամանակ՝ նախնական աշխատող նմուշը պատրաստելու համար, ինչպես նաեւ երկուսից երեք ամիս՝ փորձարկման ու բարելավման համար։

Թիմի անդամներ՝ Ավետիս Բաղդասարյան (թիմի ղեկավար), Հակոբ Ղազարյան

Ստարտափի գործունեության հասցե` Արմավիրի մարզ, Հացիկ համայնք

AgriThon-ը գյուղատնտեսական ոլորտում նորարարական լուծումներով ստարտափ գաղափարների մրցույթ/հարթակ է, որն իրականացնում է ICARE հիմնադրամը՝ ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ գործող ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի շրջանակում։

#AgriThon#AGRI_CAMP #ICARE #StartUP #USAID

Ընտրացանկ
hyARM