Ցորենի թեփով շոկոլադ

Թեմա: Շոկոլադ սննդային մանրաթելերով

Ուսանող՝ Իզաբելա Խաչատրյան, ՀԱԱՀ Պարենաթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետ, Հացի, հրուշակեղենի և մակարոնի արտադրության տեխնոլոգիաներ բաժին:

ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի դրամաշնորհառու Իզաբելա Խաչատրյանը ցանկանում է ստեղծել այնպիսի պրոդուկտներ, որոնք մարդկանց վրա բարերար ազդեցություն կունենան։

Ինչու՞ որոշեցիք ընտրել հետազոտության հենց այդ թեման։

  • Մանկուց շոկոլադ շատ եմ սիրել ու միշտ լսել եմ, որ այն կարող է վնասել օրգանիզմին։ Այդ պատճառով միշտ ցանկացել եմ ստեղծել օգտակար շոկոլադ։ Հայտնի է, որ սննդային մանրաթելերը կարևոր դերակատարություն ունեն մարդու օրգանիզմում։ Դրանք մաքրում են աղիների պատերը, կլանում են տոքսինները, չեզոքացնում են վնասակար նյութերը, նվազեցում են թունավորության ռիսկերը և բարելավում մարսողությունը։ Մտածեցի, որ կարելի է ստանալ շոկոլադի նոր տեսակ, որն իր մեջ կպարունակի սննդային մանրաթելեր։ Հաճելի ու օգտակար շոկոլադ ստանալու նպատակով որոշեցի կիրառել ցորենի թեփը, որը մանրաթելի հիանալի աղբյուր է հանդիսանում։
  • Տեղեկանալով ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի ուսանողական հետազոտական դրամաշնորհների մրցույթի մասին, դիմեցի և հնարավորություն ստացա իրականացնել իմ գաղափարը։

             

Հետազոտության ընթացքում ինչպե՞ս փոխվեցին Ձեր սկզբանական պատկերացումները։

  • Սկզբում ամեն ինչ հեշտ և արագ լուծվող էր թվում։ Հետազոտական աշխատանքի ընթացքում հասկացա, որ այն ինչ ես պատրաստվում եմ իրագործել՝ շատ ավելի լուրջ աշխատանք է, որը մեծ ջանքեր է պահանջում։ Հետազոտական այս գործընթացին հիմա ես նայում եմ գիտնականի աչքերով։

                                                       

ԱԳՐԻ ՔԵՄՓ-ի դրամաշնորհային ծրագրին մասնակցելով ի՞նչ նոր փորձառություն ստացաք։

  • Քանի որ սա դրամաշնորհային ծրագրի դիմելու և հետազոտական աշխատանք կատարելու իմ առաջին փորձն է, ընթացքում ես տարբեր մարտահրավերների հանդիպեցի ու սովորեցի դրանք հաղթահարել՝ դրսևորելով կամք, մասնագիտական մոտեցում ու լուծումներ գտնելու ունակություն։

Ինչպե՞ս է գիտական միջավայրը նպաստում հետազոտական ընթացքին։

  • Գիտական միջավայրը մեծ ազդեցություն ունի իմ մասնագիտական ձևավորման վրա։ Հիմա ես ամեն ինչին նայում եմ հետազոտողի աչքերով՝ փորձելով գտնել բոլոր երևույթների գիտական ապացույցը, իրականացնելով անհրաժեշտ բոլոր ուսումնասիրություններն ու փորձարկումները։ Հետազոտական աշխատանքի ընթացքում ինձ անգնահատելի աջակցություն են ցույց տվել իմ գիտական ղեկավար Նարինե Հովհաննիսյանն ու ՀԱԱՀ «Բուսաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաներ» ամբիոնի դասախոս, դոցենտ Արմենուհի Պետրոսյանը։
  • Բացի այդ, իմ հետազոտական աշխատանքի իրականացմանը նպաստել են մի շարք հավատարմագրված լաբորատորիաներ, որոնց թվում են «ՀԱԲԼԾԿ» Սննդամթերքի անվտանգության հետազոտությունների և «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փորձարկման լաբորատորիաները։

                                                             

Հետազոտության հաջող ավարտը ինչպե՞ս կազդի Ձեր հետագա մասնագիտական կարիերայի վրա։

  • Ակնկալում եմ, որ հետազոտության հաջող ավարտի արդյունքում կհրապարակվեն իմ առաջին գիտական հոդվածները, ինչը կօգնի ինձ շարունակել իմ գիտական կարիերան։

#AGRICAMP #Research_and_Development

Ղեկավար՝ Նարինե Հովհաննիսյան, տ.գ․թ․, դոցենտ, ՀԱԱՀ

ԱՄՆ ՄԶԳ ֆինանասավորմամբ իրականացվող ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի տվյալ բաղադրիչի գործողությունները միտված են խթանելու ՀԱԱՀ ուսանողների մուտքը հետազոտությունների և զարգացման ոլորտ։.

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Fill out this field
Fill out this field
Մուտքարեք վավերական էլ-փոստի հասցեն
You need to agree with the terms to proceed

Ընտրացանկ
hyARM