Combining Agriculture with Solar Power Generation

Research Title: “Agrophotovoltaics (APV)- a combined system of receiving agricultural crop and photovoltaic electricity for the purpose of efficient use of agricultural land”.

Student- Researcher:  Anna Melkonyan, 4th year student of the Faculty of Food Technology, Agricultural Food Processing Technology Department, Fermentation Production Technologies and Winemaking, ANAU.

Scientific Supervisor: Arusyak Hakobyan, PhD, ANAU Department of Crop Processing Technologies

Research Objective: The objective of this research is to practically evaluate the effectiveness of the application of the combined system of agricultural production and solar power generation (Agrophotovoltaics (APV)) in Armenia.

Research Results:

  • On November 11, 2022, the student participated in the Republican Student Conference of the Shirak Marz State University and made presentation on the topic of “Combined system of receiving Crop and simultaneously photovoltaic electricity for the efficient use of agricultural land”.
  • The manuscript entitled “Combined system of receiving crop and simultaneously photovoltaic electricity for the efficient use of agricultural land” is currently in the development stage.

 

Story Behind the Research

Ինչու՞ որոշեցիք ընտրել հետազոտության հենց այդ թեման։

  • Գյուղատնտեսության համար հողային ռեսուրսների սակավությունն այսօր համարվում է մարդկության առջև ծառացած խնդիր: Մեր հանրապետությունը ևս անմասն չէ էկոլոգիական այս մարտահրավերից, ինչը պահանջում է գտնել հրատապ լուծումներ: Դրանցից մեկը համարվում է, զարգացած երկրներում արդեն մեծ կիրառություն ունեցող, ֆոտովոլտային գյուղատնտեսությունը (APV): Այն իրենից ներկայցնում է գյուղատնտեսության համատեղումը արևի էներգիայով հոսանքի ստացման հետ: Ինձ համար շատ հետաքրքիր էր ուսումնասիրել և հասկանալ, արդյո՞ք ֆոտովոլտային գյուղատնտեսութունը կարող է խոստումնալից ուղղություն հանդիսանալ Հայաստանի համար, քանի որ ՀՀ տարածքը գտնվում է արևի ճառագայթման բարձր ինտենսիվության գոտում։
  • Բացի այդ, ԱԳՐԻ ՔԵՄՓ-ի ուսանողական դրամաշնորհային ծրագրի միջոցով ինձ հնարավորություն ընձեռնվեց ուսումս համատեղել գիտական աշխատանքի հետ։
  • The research works are carried out on the plot of land adjacent to the private house in the city of Ashtarak, Aragatsotn region, where a solar crop is installed. Agila, Gala, Vega potato varieties are planted under the solar station and outside the shadow of the solar station on the same size plot of land in similar rows and under the same conditions.

             

Հետազոտության ընթացքում ինչպե՞ս փոխվեցին Ձեր սկզբանական պատկերացումները։

  • Ամենակարևորը գիտական հետազոտությունների նկատմամբ իմ պատկերացումների ու վերաբերմունքի փոփոխությունն է: Սա իմ առաջին հետազոտական փորձն է։ Նախկինում ես գիտական հետազոտություններով զբաղվելն ընկալում էի որպես պարզ, մակերեսային և արագ իրականացվող մի աշխատանք: Սակայն փորձը ցույց տվեց, որ այն պահանջում է հանդարտ, խորը, բարդ և հետևողական մտավոր ու գործնական ջանքեր:

ԱԳՐԻ ՔԵՄՓ-ի դրամաշնորհային ծրագրին մասնակցելով ի՞նչ նոր փորձառություն ստացաք։

  • Հետազոտության ընթացքում ես, նախ, գիտելիքներ ստացա կարտոֆիլի մշակաբույսի տեսակների, տնկման, վեգետացիայի, հիվանդությունների ու դրանց դեմ պայքարի վերաբերյալ, ինչպես նաև ուսումնասիրեցի գյուղատնտնեսության մեջ այլընտրանքային, մասնավորոպես՝ արևային էներգիայի կիրառման հնարավորությունները։
  • Բացի այդ, ձեռք բերեցի գործնական փորձ, քանի որ անձամբ մասնակցեցի հողի մշակման և կարտոֆիլի տնկման աշխատանքներին։

Ինչպե՞ս է գիտական միջավայրը նպաստում հետազոտական ընթացքին։

  • Իմ համոզմամբ գիտական միջավայրը մեծապես նպաստում է հետազոտական ընթացքին։ Հատկապես կարևորում եմ իմ ղեկավարի գիտական գործունեությունն ու նրա բազմամյա փորձը արևային էներգիայի կիրառման բնագավառում, որն ինձ համար հանդիսանում է շարժիչ ուժ և աշխատանքը շատ հետաքրքիր դարձնող գործոն:
  • Հետազոտությունների ընթացքում աջակցություն ենք ստանում նաև արևային կայանների պատրաստման «Solaron» ընկերության կողմից՝ ինչպես տվյալների տրամադրման, այնպեսև այլ բնույթի աշխատանքների և ծառայությունների տեսքով:
  • Հետազոտության համար անհրաժեշտ կարտոֆիլի անալիզների հարցում մեզ օժանդակել է «Standard Dialog» ընկերությունը, որի հետ համագործակցությունը, հուսով են, կլինի շարունակական:                                                             

Հետազոտության հաջող ավարտը ինչպե՞ս կազդի Ձեր հետագա մասնագիտական կարիերայի վրա։

  • Հետազոտության հաջող ավարտը թույլ կտա ինձ հստակեցնել իմ հետագա անելիքները, կողմնորոշվել մասնագիտական կարիերայի առումով։
  • Բացի այդ սա ինձ համար հրաշալի հնարավորություն է՝ հետազոտության արդյունքների վերաբերյալ եզրահանգումներ անելու, գիտական մտքեր շարադրելու, գիտական հոդվածներ գրելու հմտություններ ձևավորելու համար:

ԱՄՆ ՄԶԳ ֆինանասավորմամբ իրականացվող ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի տվյալ բաղադրիչի գործողությունները միտված են խթանելու ՀԱԱՀ ուսանողների մուտքը հետազոտությունների և զարգացման ոլորտ։

Ընտրացանկ
hyARM