eAgriculture

Ստարտափ գաղափարի նորարարությունը.  Գյուղատնտնեսական առցանց այնպիսի հարթակի ստեղծում, որը կլրացնի առավելագույն արդյունավետությամբ ու նվազագույն ծախսերով ու ռիսկերով մշակություն կազմակերպելու տեղեկատվական պակասը, կապահովի սերմերի, սածիլների, տնկիների, մշակման միջոցների եւ հողատարածքների մեկ հարթակում առկայությունն ու կստեղծի դրանց օնլայն գնման հնարավորություն, կօգնի կազմել ծախսերի նախահաշվարկ և իրականացնել սպասվող եկամուտների կանխատեսում։

AgriThon2-ի շրջանակում զրուցեցինք «eAgriculture» ստարտափ նախագծի ղեկավար՝ Սեդա Շահինյանի հետ:

eAgriculture թիմը մասնակցել է նաև AgriThon 1-ի ինկուբացիայի առաջին փուլին, սակայն, ժյուրիի պահանջները լիարժեքորեն չբավարարելու պատճառով, չընդգրկվեց հաջորդ փուլերում։ Մասնակցելով AgriThon2-ին թիմի անդամները հանդիպումներ ունեցան AgriThon թիմի, մենթորների և ժյուրիի անդամների հետ։ Ստարտափ գաղափարի հետագա զարգացման արդյունքում թիմը հաջողեց և ընդգրկվեց AgriThon 2-ի եզրափակիչ փուլի մասնակիցների ցանկում։

AgriThon2-ի Ինկուբացիայի առաջին փուլի մասնակցություն           

  • ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի շրջանակում իրականացվող AgriThon2-ի Ինկուբացիաներին մասնակցությունը շատ կարևոր դեր ունեցավ մեր ծրագրի զարգացման համար։ Դրան մեծապես նպաստեց մեր համագործակցությունը մենթորների ու դասընթացավարների հետ։ Արդյունքում մենք զարգացրեցինք փիթչ անելու մեր ունակությունները, ընդլայնեցինք մարքեթինգի վերաբերյալ մեր գիտելիքները, սկսեցինք մեր ստարտափը ավելի ճիշտ գնահատել։
  • AgriThon-ի թիմը մեզ համար կազմակերպել է նաև դաշտային այցերի և փորձի փոխանակաման հանդիպումներ, որոնք առանցքային նշանակություն ունեցան մեր գաղափարը ամբողջացնելու և շուկայում հանդես գալու համար։

Ստարտափ գաղափարը կոչված է լուծել հետևյալ խնդիրները.               

  • Հայտնի է, որ գյուղատնտեսության ցածր արդյունավետության պատճառներից են ոչ շահութաբեր մշակաբույսերի մշակումը՝ առկա ինֆորմացիային չտիրապետելու պատճառով, ինչպես նաև սերմերի ու տնկիների շուկայում գոյություն ունեցող խնդիրները։ Բացի այդ, տնտեսվարներից շատերը չեն իրականացնում անհրաժեշտ ֆինանսական հաշվարկներ։
  • Մեր նպատակն է՝ նպաստել այս խնդիրների լուծմանը, ինչպես նաեւ հեշտացնել երիտասարդների ու սկսնակ գործարարների մուտքը գյուղատնտեսություն, ինչը կնպաստի նորարարական մեթոդների ներմուծմանն ու գյուղատնտեսության առավել արդյունավետ կազմակերպմանը։
  • Մեր պրոդուկտի շնորհիվ հաճախորդը հնարավորություն կունենա առցանց հարթակից ձեռք բերել կամ վարձակալել հողատարածք, ինչպես նաեւ գնել այդ հողատարածքի կլիմային եւ հողին համապատասխանող բույսերի սերմեր, սածիլներ ու տնկիներ։ Հարթակում ակտիվորեն տարածվելու են տարբեր տարածաշրջանների համար առավել շահութաբեր եւ արդյունավետ մշակաբույսերը։ Սերմը ձեռք բերելուց հետո հաճախորդը կստանա սպառիչ տեղեկատվություն դրա մշակման վերաբերյալ։ Կկազմակերպվեն վիդեոդասեր, ինչպես նաեւ կառաջարկվեն մշակման միջոցներ։
  • Բացի այդ, առցանց հարթակի միջոցով հաճախորդը պատկերացում կկազմի տվյալ մշակաբույսի աճեցման ծախսերի, ինքնարժեքի եւ եկամուտի մասին։ Կստանա տեղեկատվություն ռիսկերի վերաբերյալ․ գնումը կատարելուց հետո ավտոմատ կերպով կկառուցվի նախնական հաշվարկների աղյուսակ, որը կպահպանվի հաճախորդի մոտ։
  • Հարթակը հետաքրքիր կլինի նաեւ բույսեր աճեցնել սիրողների համար։ Օրինակ, առանձնատան այգին օգտակար եւ յուրահատուկ դեկորատիվ բույսերով ու ծաղիկներով զարդարելու ցանկություն ունեցողները նույնպես կարող են օգտվել այս հարթակից։
  • Այսպիսով, մեր կողմից առաջարկվող առցանց հարթակը կլրացնի առավելագույն արդյունավետությամբ ու նվազագույն ծախսերով ու ռիսկերով մշակություն կազմակերպելու տեղեկատվական պակասը, կապահովի սերմերի, սածիլների, տնկիների, մշակման միջոցների եւ հողատարածքների մեկ հարթակում առկայությունն ու կստեղծի դրանց օնլայն գնման հնարավորություն, կօգնի կազմել ծախսերի նախահաշվարկ եւ իրականացնել սպասվող եկամուտների կանխատեսում։

Ստարտափ նախագծի իրականացման ժամկետը

  • Կայքի պատրաստման համար կպահանջվի 4-5 ամիս։
  • Կայքի պատրաստման համար կպահանջվի 4-5 ամիս։
  • Կստեղծենք կոնտենտ՝ բույսերի մշակման եւ դրանց շահութաբերության վերաբերյալ։
  • Գովազդների միջոցով կբարձրացնենք մեր ճանաչելիությունն ու տեսանելիությունը, կբարձրացնենք մեր վստահելիությունը։
  • Կայքի պատրաստումից հետո կսկսենք իրականացնել SEO մարքեթինգ։
  • Facebook-ից վճարովի տրաֆիկի միջոցով կանխատեսում ենք ամսեկան 5560 այցելություն ունենալ մեր կայք, որը՝ օրգանիկ որոնումներով, պլանավորում ենք հասցնել մինչև 8560-ի։

Թիմի անդամներ՝ Սեդա Շահինյան (թիմի համակարգող), Մելս Արաբյան, Ալվարդ Նիկողոսյան

Ստարտափի գործունեության հասցե՝ ք. Երևան

 

*AgriThon-ը գյուղատնտեսական ոլորտում նորարարական լուծումներով ստարտափ գաղափարների մրցույթ է, որն իրականացնում է ICARE-Armenia հիմնադրամը՝ ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ գործող ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի շրջանակում։

#AgriThon #AGRI_CAMP #ICARE #StartUP #USAID

Ընտրացանկ
hyARM