“Easy Farm” Application

Ստարտափ գաղափարի նորարարությունը.  «Easy Farm» հավելվածը հնարավորություն է տալիս օգտատերերին գնել ոչ թե գյուղատնտեսական մթերք՝ այլ «միջոց», որով կկարողանան սահմանել մթերքի միավոր արժեքը, ինչպես նաև իրենց մասնակցությունն ունենալու էկոլոգիապես մաքուր արտադրանք ստեղծելուն։

AgriThon2-ի շրջանակում զրուցեցինք «Easy Farm» ստարտափ նախագծի ղեկավար՝ Աղասի Գյուրջօղլյանի հետ:

AgriThon2-ի Ինկուբացիաների մասնակցությունվ        

  • ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի շրջանակում իրականացվող AgriThon2-ի Ինկուբացիաներին մասնակցությունը օգնեց մեզ ավելի ճիշտ գնահատել մեր ստարտափը։ Այդ հարցում կարևոր դեր ունեցավ մեր համագործակցությունը մենթորների ու դասընթացավարների հետ։ Մեծապես կարևորում ենք նաև ձեռքբերված նոր կապերն ու ծանոթությունները։

Ստարտափ գաղափարը կոչված է լուծել հետևյալ խնդիրները.            

  • Գյուղատնտեսական ոլորտը մեր երկրի տնտեսության առանցքային բաղադրիչներից մեկն է, որն ապահովում է ՀՆԱ-ի շուրջ 12 %-ը (2019 թվականի տվյալներով)։ Գյուղատնտեսության համախառն արտադրանքի 97 %-ն ապահովում են շուրջ 317 հազար գյուղացիական տնտեսություններ, որոնցից յուրաքանչյուրին բաժին է ընկնում 1.48 հա հողատարածք։ Հայաստանի Հանրապետության զբաղվածների 24․3%-ն ընդգրկված է գյուղատնտեսության ոլորտում։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ոլորտը համարվում է տնտեսության զարգացման համար կարևոր ճյուղ, կարիք կա ստեղծել վերջինիս զարգացումը խթանող գործիքակազմ։ Նշված ծրագիրը ոչ միայն լուծում է գյուղատնտեսության ոլորտում հավելյալ արժեք ստեղծելու խնդիրը, այլև խթանում է թվային գյուղատնտեսությունը և տեխնոլոգիական նորարարությունը։
  • Մեր կողմից առաջարկվող ծրագրի շրջանակում մշակվելու է հարթակ, որը հնարավորություն կտա քաղաքաբնակ հասարակությանը մասնավորապես ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին, ովքեր հեռու են բնակվում գյուղական համայնքներից, դարձնել գյուղն իրենց համար հասանելի՝ առանց տարածքային խոչընդոտների։
  • Հետազոտությունների և հարցումների արդյունքները փաստում են, որ կան մի շարք խնդիրներ այն մարդկանց շրջանում, ովքեր ցանկություն ունեն զբաղվել, օրինակ՝ գյուղատնտեսական նշանակության կենդանիների բուծմամբ, ինչպես նաև այլ գյուղատնտեսական աշխատանքներով, սակայն չունեն հարմար տարածք, գիտելիքներ և հմտություններ։ Առաջարկվող հարթակն օգնում է լուծել հեռավորության, տարածքի, միջոցների հետ կապված բոլոր խնդիրները։ Ավելին, նրանց, ովքեր չունեն համապատասխան գիտելիքներ՝ կայքը կօգնի առանց խոչընդոտների զբաղվել գյուղատնտեսական աշխատանքներով։
  • Շուկայում այս պահին առկա են կայքեր որոնք մարդկանց հնարավորություն են տալիս գնել ու վաճառել գյուղմթերք, բայց այն վերահսկելի չէ, քանի որ շատ հաճախ վաճառք իրականացնողը ոչ թե անմիջապես արտադրողն է, այլ վերավաճառողը։ Մեր կայքը հնարավորություն է տալիս ոչ թե ապրանքի վաճառք կամ վերավաճառք իրականացնել, այլ դառնալ որոշակի գյուղատնտեսական կապիտալի անմիջական սեփականատեր՝ տնօրինելով և օգտագործելով ստեղծված արտադրանքը։
  • Հավելվածը թույլ է տալիս գրանցվել որպես գործընկեր և որպես գնորդ՝ անձ ով ցանկություն ունի գործընկերոջից ձեռք բերել գյուղատնտեսական նշանակության ապրանք։
  • Հարթակում տեղադրվելու են նաև գյուղատնտեսության ոլորտի հետ կապված հայտարարություններ և նորություններ։

Թիմի անդամներ՝ Աղասի Գյուրջօղլյան (թիմի համակարգող), Նելլի Վարդանյան, Արամ Տոնոյան, Յուրի Տոնոյան, Աննա Մարտիրոսյան

Ստարտափի գործունեության հասցե՝: Գյումրի, Շիրակի մարզ

 

*AgriThon-ը գյուղատնտեսական ոլորտում նորարարական լուծումներով ստարտափ գաղափարների մրցույթ է, որն իրականացնում է ICARE-Armenia հիմնադրամը՝ ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ գործող ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի շրջանակում։

#AgriThon #AGRI_CAMP #ICARE #StartUP #USAID

Ընտրացանկ
hyARM