Տանձենու ինտենսիվ այգու հիմնում և մշակում

«ՆԱՐՎԵՍՏ» գյուղատնտեսական կոոպերատիվը (ԳԿ) հիմնադրվել է Նաիրի Սաղաթելյանի ղեկավարությամբ՝ 2022 թվականին։ Մինչ այդ՝ դեռևս 2020 թվականին, ԳԿ-ի անդամները Գեղամավան համայքնում հիմնել էին տանձենու ինտենսիվ այգիներ` համապատասխանաբար 0.5 և 0.6 հա մակերեսներով։

Որպես գյուղատնտեսական կոոպերատիվ գրանցվելուց հետո «ՆԱՐՎԵՍՏ»-ի անդամները՝ ագրոբիզնեսը զարգացնելու նպատակով, նախաձեռնեցին Հայաստանի լեռնային շրջանների բնակլիմայական պայմաններին համապատասխանող տանձի բարձրորոակ սորտերի արտադրություն։

Այդ նպատակով 2022 թվականին կոոպերատիվը դիմեց «ՀՀ կառավարության ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման» պետական աջակցության ծրագրին և Գեղարքունիք մարզի Գեղամավան համայնքում հիմնեց տանձի բարձրորակ սորտերով ժամանակակից ինտենսիվ այգի՝ հագեցած կաթիլային ոռոգման համակարգով ու հակակարկտային ցանցերով։

Իսկ ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի աջակցությամբ վերջերս Կոոպերատիվը ստացավ հողաֆրեզ (Rinieri FS/200) և այգու սրսկիչ (ESMESAN-1000), ինչը թույլ կտա էլ ավելի բարձրացնել այգում գյուղատնտեսական աշխատանքների արդյունավետությունը:

Ընտրացանկ
hyARM