Խաչիկ Հակոբյանը զբաղվում է այգեգործությամբ և ունի 2 հա խնձորի և սալորի այգի՝ Արագածոտնի մարզի Նոր Երզնկա համայնքում։
Ագրոբիզնեսի ընդլայնման նպատակով 2022 թվականին ֆերմերը հիմնեց ինտենսիվ Արենի և Ոսկեհատ տիպի խաղողի այգիներ (Վայոց ձորի մարզի Արենի գյուղի 25 հա հողատարածքի վրա), ինչպես նաև ընկուզենու, բալի, դեղձի և ծիրանի այգիներ (10 հա հողատարածքի վրա, Վայոց ձորի Խաչիկ գյուղում):
ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի աջակցությամբ ֆերմերը ձեռք բերեց Հողաֆրեզ (Rinieri EL 115) և մանրացնող (Մուլչեր) սարք (Rinieri TRF 180) ֆերմային տրակտորի համար (Նյու Հոլանդիա 55-56 ձիաուժ), որը կօգնի մեքենայացնել աշխատանքներն ու բարձրացնել պտղատու այգիներում գյուղատնտեսական աշխատանքների արդյունավետությունը։