Հայկական չրերի արտադրության ընդլայնում

Խաչատուր Գրիգորյանն իր չրարտադրության գործունեությունը սկսել է Արարատի մարզի Աբովյան համայնքի սեփական այգու բերքը չորացնելով։ Ավելի ուշ ֆերմերը հիմնել է ընտանեկան ագրոբիզնես: Ֆերմերն արտադրում է չիր՝ «ԱրմՖրուտ» ապրանքանիշով։

Իր ագրոբիզնեսը զարգացնելու և ընդլայնելու նպատակով «ԱրմՖրուտ»-ը 2019 թվականին Երևանի Շենգավիթ վարչական շրջանում հիմնեց չրերի գործարան, ինչպես նաև ձեռք բերեց անհրաժեշտ սարքավորումներ (սառնարաններ, երկու չորացնող սարքվորում, արևային չորանոց): 2021 թվականին «ԱրմՖրուտ»-ը մասնակի ներդրում կատարեց բիզնեսի ընդլայնման մեջ՝ ձեռք բերելով ևս մեկ չորանոց, ինչպես նաև իրականացրեց շինարարական աշխատանքներ՝ բացօդյա չորանոցն ընդլայնելու նպատակով։

Պատրաստի չրի արտադրության ծավալները մեծացնելու համար Ֆերմերին անհրաժեշտ էր ունենալ ևս մեկ արհեստական չորանոց։

ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող AGRI CAMP ծրագրի աջակցությամբ չրերի արտադրության ստորաբաժանումն այժմ հագեցած է մրգերի չորացման նոր մեքենայով (1800 կգ թարմ մրգեր մեկ չորացման համար): Բացի այդ, ընկերությունը վերանորոգել է արտադրամասը և ձեռք է բերել կտրող սարք:

Ընկերությունը՝ 2022 թվականի հունիսի 30-ի դրությամբ արտադրությունը մրգի չորանոցով հագեցնելուց հետո, ստեղծել է հավելյալ 5 մշտական աշխատատեղ։

Ավելին, «ԱրմՖրուտ»-ը ներկայում արտադրում է նաև նոր տեսականի․

  • Չորացրած մրգեր (մանգո, գրեյպֆրուտ, արքայախնձոր),
  • Չոր կանաչի (մանդակ, սիբեխ):

 

#AGRI_CAMP #USAID #ICARE #TechnicalSupport #AgriBusiness

ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ իրականացվող ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագիրը տրամադրում է տեխնիկական աջակցություն առավել ակտիվ ու հաջողած կոոպերատիվների անդամներին, ՓՄՁ-ներին և ֆերմերներին՝ նպաստելով գյուղատնտեսության զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության տնտեսական խթանման ծրագրերի հաջող իրագործմանը։ 

Ընտրացանկ
hyARM