Fungimate

Ո՞րն է ստարտափ գաղափարի նորարարությունը

Նորարարություն. Տարատեսակ փոքրածավալ սնկային փաթեթներ եւ սնկային միցելիումից պատրաստված փաթեթավորման այլընտրանքային կենսաքայքայվող նյութեր։.

Թիմն առաջարկում է այլընտրանքային փաթեթավորման եւ տնային պայմաններում փոքրածավալ սնկային փաթեթների աճեցման տարբերակների նորարարական լուծումներ:

AgriThon1-ի Ինկուբացիայի առաջին փուլի մասնակցության եւ Fungimate ստարտափ գաղափարի մասին մանրամասները ներկայացնում է թիմի ղեկավար Ռազմիկ Սարգսյանը․

AgriThon մրցույթի Ինկուբացիայի առաջին փուլի մասնակցություն

- AgriThon-ի կողմից կազմակերպված դասընթացների ընթացքում ձեռք բերեցինք պատկերացում ստարտափ մշակույթի, բիզնեսի եւ ֆինանսերի կառավարման մասին: AgriThon-ի դասընթացների արդյունքում հաշվարկել ենք փաթեթների ինքնարժեքը եւ այժմ աշխատում ենք բիզնես պլանի ստեղծման վրա։

- AgriThon-ին մասնակցությունը հնարավորություն է տալիս մեր պրոդուկտը ներկայացնել լայն մասնագիտական շրջանակին, ստանալ հետադարձ կապ եւ շտկել որոշ բացթողումներ, որոնք ինքներս հանրավոր է չնկատեինք:

Ստարտափ գաղափարը կոչված է լուծել հետևյալ խնդիրները.:

- Fungimate-ի հաջողության դեպքում մարդիկ հնարավորություն կստանան տնային պայմաններում աճեցնել տարբեր տեսակի թարմ սնկեր, որոնք հարուստ են սննդարար նյութերով։

- Երեխաները, որոնք կունենան այս սնկային փաթեթներից, ձեռք կբերեն կենդանի օրգանիզմի հետ շփվելու փորձ:

- Սնկային փաթեթները ստացվում են ագրոտեխնոլոգիական թափոնների վերամշակման արդյունքում եւ այդպիսով ստեղծում են հավելյալ արժեք։

- Այլընտրանքային փաթեթավորման պարագայում մեր հասարակությունը կազատվի պոլիէթիլենային եւ պլաստիկ տարաբնույթ փաթեթավորման թափոններից եւ կունենա կենսաքայքայվող այլընտրանք:

Նախագծի իրականացման փուլերը

Մենք ստարտափի զարգացման ընթացքը բաժանել ենք փուլերի․

  • 1-ին փուլում նախատեսում ենք ստեղծել տնային պայմաններում աճեցվող սնկային փաթեթներ, որոնք կծառայեն որպես կրթական զվարճանք երեխաների համար, ինչպես նաեւ կարող են հետաքրքրել տնային պայմաններում մաքուր ու թարմ սննդային այլընտրանքի աճեցմամբ հետաքրքրվող անձանց:
  • Ստարտափի զարգացման 2-րդ փուլում, օգտագործելով նույն տեխնոլոգիական մոտեցումը, նախատեսում ենք ստեղծել փաթեթավորման այլընտրանքային կենսաքայքայվող նյութեր՝ պատրաստված սնկային միցելիումից։

Թիմի անդամներ՝Ռազմիկ Սարգսյան, Արսեն Գասպարյան, Ռազմիկ Պապիկյան, Նառա Սարգսյան

Ստարտափի գործունեության հասցե:  ք. Երևան

AgriThon-ը գյուղատնտեսական ոլորտում նորարարական լուծումներով ստարտափ գաղափարների մրցույթ/հարթակ է, որն իրականացնում է ICARE հիմնադրամը՝ ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ գործող ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի շրջանակում։

#AgriThon1 #AGRI_CAMP #ICARE #StartUP

Ընտրացանկ
hyARM