«GIS-ների և դրոնների կիրառությունը գյուղատնտեսության մեջ» թեմայով դասընթաց

Հունիսի 21-ից 23-ը ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի փորձագետներ Ստեփան Խաչատրյանի (GIS-ի մասով) և Միհրան Սահակյանի (դրոնների մասով) առաջնորդությամբ տեղի ունեցավ ՛՛GIS-ների և դրոնների կիրառությունը գյուղատնտեսության մեջ՛՛ թեմայով դասընթացը՝ ՀԱԱՀ աշխատակազմի համար։

Մասնակիցները մեծ հետաքրքրությամբ ծանոթացան «GIS-ի ձևավորման նախապատմությունը և դրա ներկա վիճակը», «GIS կիրառումը գյուղատնտեսության մեջ» և «Անօդաչու սարքերի կիրառումը գյուղատնտեսության մեջ» թեմաներին: Քննարկվեց նաև GIS հավելվածի կիրառումը հնարավոր մասնագիտական խնդիրներում։ Բացի այդ, մասնակիցներն իրականացրեցին դաշտային հետազոտություն՝ GPS և բջջային հավելվածով։

                 

Առաջին երկու օրվա պարապմունքներն անցկացվեցին ICARE գրասենյակում։ Դասընթացի եզրափակիչ օրը, որը նվիրված էր «Դրոնների կիրառումը գյուղատնտնեսության մեջ» թեմային, անցկացվեց AgriHUB-ում։

                                                             

Ի լրումն փորձագետների կողմից լուսաբանված հիմնական թեմաների, ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագիրը հյուրընկալել էր SKYAGRO ՍՊԸ-ի կառավարիչ Էմին Մարտիրոսյանին որպես բանախոս: Պարոն Մարտիրոսյանը խոսեց իր ղեկավարած ընկերության փորձի մասին՝ գյուղատնտեսության մեջ դրոնների կիրառման առումով, առանձնացրեց հետաքրքիր մանրամասներ և պատասխանեց մասնակիցների հարցերին։ Մեր երախտագիտությունն ենք հայտնում պարոն Մարտիրոսյանին ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի դասընթացի մասնակիցներին իր փորձը ներկայացնելու համար։

Ընտրացանկ
hyARM