Խոշոր եղջերավոր կենդանիների կշռման համար էլետրոնային բազմաֆունկցիոնալ կշեռքի տեղադրում

Գևորգ Անանյանը գյուղատնտեսության մեջ ունի շուրջ 10 տարվա փորձ: Այգեգործությունից բացի, ֆերմերը զբաղվում էր նաև անասնաբուծությամբ՝ Արարատի մարզի Ջրաշեն համայնքում։

Պետական աջակցության ծրագրով Գևորգ Անանյան Անհատ ձեռնարկատերն (ԱՁ)-ն այժմ ունի «Խելացի» անասնագոմ՝ բարձր ցեղատեսակի կովերով և դրանում տեղադրված ժամանակակից տեխնոլոգիաներով։ Ֆերմայում արտադրվում է կաթ, որը մատակարարվում է «ՄԻԼԿՈ» կաթ վերամշակող ձեռնարկությանը։

ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի աջակցությամբ ֆերմերը ձեռք բերեց կենդանիների կշռման էլեկտրոնային բազմաֆունկցիոնալ կշեռք՝ խոշոր եղջերավոր անասունների աճի դինամիկան վերահսկելու համար:

Ֆերմերն այժմ կարող է վաղ փուլում հայտնաբերել հիվանդ կենդանիներին՝ հետևելով նրանց քաշին, և կատարել համապատասխան միջամտություն: Բացի այդ, կշռման համակարգը թույլ կտա ճիշտ ժամանակին կատարել ֆերմերային տնտեսության կառավարում, այդ թվում՝ արհեստական բեղմնավորում։

Վերջերս ֆերմերը որպես համաներդրում գնել է նաև կաթի հովացման սառնարան։

Ընտրացանկ
hyARM