Տարոն Խոդեդանյանը 2019 թվականին կառուցել է 700 ք.մ. ջերմատուն Արարատի մարզի Դարակերտ համայնքում: Ֆերմերը տարեկան 3 անգամ հազար էր մշակում։ Թեև ջերմատունը հագեցած էր կաթիլային ոռոգման համակարգով և ինքնաշեն ջեռուցման վառարաններով, սակայն առանց հովացման համակարգի դրանք չէին կարող ապահովել անհրաժեշտ ջերմաստիճան ցուրտ ձմեռային եղանակին և շոգ ամռանը՝ լոլիկ կամ այլ տեսակի մշակաբույսեր աճեցնելու համար։ Այսպիսով, ջերմատունը տարին 4 ամիս պարապուրդի էր մատնված։
ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի աջակցությամբ այժմ ջերմատունը համալրված է ջեռուցման և սառեցման համակարգերով, որի շնորհիվ կլոր տարի կապահովվի բարենպաստ ջերմաստիճան, ինչը հնարավորություն կտա ջերմատանը արդյունավետորեն աճեցնել տարբեր մշակաբույսեր, այդ թվում՝ լոլիկ, պղպեղ, սմբուկ և այլն։
ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի կողմից ստացված տեխնիկական աջակցություն ստանալուց հետո Ֆերմերը՝ ըստ պայմանավորվածության, լոլիկի/պղպեղի/սմբուկի 450-460 հազար սածիլներ է արտադրել և մատակարարել:
ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ իրականացվող ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագիրը տրամադրում է տեխնիկական աջակցություն առավել ակտիվ ու հաջողած կոոպերատիվների անդամներին, ՓՄՁ-ներին և ֆերմերներին՝ նպաստելով գյուղատնտեսության զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության տնտեսական խթանման ծրագրերի հաջող իրագործմանը։
#AGRI_CAMP #USAID #ICARE #TechnicalSupport #AgriBusiness