Ստարտափ գաղափարի նորարարությունը. Թարմ մեղրաջրի արտադրություն՝ հատուկ նշանակության մեկանգամյա օգտագործման այնպիսի բաժակով, որի մեջ երկու բաղադրիչները՝ մեղրն ու ջուրը իրար չեն խառնվում: Խմելուց առաջ սպառողը կարող է բաղադրիչները հեշտությամբ խառնել իրար եւ թարմ ըմպելիք վայելել:
Հատկանշական է, որ «ՄԻՋ» թիմը մասնակցել է նաև ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի AgriThon1-ի ինկուբացիաներին։ Թեև առաջին փորձը չավարտվեց հաղթանակակով, գաղափարի հեղինակ Տիգրան Հարությունյանը որոշեց մեկ անգամ ևս փորձել իր ուժերը։
AgriThon2-ի շրջանակում ստարտափ գաղափարի մասին մանրամասները ներկայացնում է Տիգրան Հարությունյանը։
AgriThon2-ի Ինկուբացիայի առաջին փուլի մասնակցություն
- - AgriThon1-ը հնարավորություն տվեց մեր մոդելին նայել տարբեր տեսանկյուններից։ Բազմաթիվ հարցերի պատասխանների արդյունքում մենք սկսեցինք ավելի լավ պատկերացնել մեր մոդելի տեխնիկական եւ մարքեթինգային հնարավորությունները: Դա թույլ տվեց մեզ մեկ անգամ ևս դիմել մրցույթին՝ այս անգամ արդեն մեր գաղափարի վերանայված տարբերակով։
- AgriThon2-ին մասնակցության շնորհիվ մեր ստարտափ գաղափարը դարձավ շատ ավելի մրցունակ։
Ստարտափ գաղափարը կոչված է լուծել հետևյալ խնդիրները.
- Թիմի կողմից նախագծված եւ պատենտավորված մեկանգամյա օգտագործման բաժակում հնարավոր է պահել երկու տարբեր բաղադրիչներ, որոնք իրար չեն խառնվում: Բաժակը բացելուց եւ խմելուց առաջ սպառողը կարող է բաղադրիչները հեշտությամբ խառնել իրար եւ թարմ ըմպելիք ստանալ:
- Այս նոր մոդելի բաժակի առավելությունն այն է, որ բաժակը թույլ է տալիս օգտագործել ըմպելիքը բացառապես թարմ վիճակում:
- Նման բաժակով կարելի է թարմ վիճակում մատուցել լուծվող սուրճ, թեյ, հյութ, ինչպես նաև թիմի կողմից առաջարկվող նոր ապրանքատեսակ՝ մեղրաջուր:
- Այս նոր մոդելի բաժակը, տարածված այլ ըմպելիքների հետ մեկտեղ, թույլ կտա մարդկանց հասանելի դարձնել նաև թարմ մեղրաջուր, որի առողջարար հատկությունները հայտնի են բոլորին։
Թիմի ջանքերով ստեղծվել է անիմացիոն տեսահոլովակ, որի շնորհիվ հնարավոր դարձավ գաղափարը ներկայացնել ավելի մանրամասն, պարզ ու մատչելի: Տեսահալովակը կարելի դիտել հետևայլ հղումով՝
https://drive.google.com/file/d/1RdvHy05De4QpHjl9fC61AuT3jHRirg2c/view?usp=sharing
Թիմի անդամներ՝ Տիգրան Հարությունյան (թիմի ղեկավար), Տաթևիկ Աղաջանյան, Անահիտ Մելիքսեթյան, Լևոն Պետրոսյան
Ստարտափի գործունեության հասցե՝ Լոռի մարզ, ք.Վանաձոր
*AgriThon-ը գյուղատնտեսական ոլորտում նորարարական լուծումներով ստարտափ գաղափարների մրցույթ է, որն իրականացնում է ICARE-Armenia հիմնադրամը՝ ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ գործող ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի շրջանակում։
#AgriThon #AGRI_CAMP #ICARE #StartUP #USAID