#AgriThon* #AGRI_CAMP #ICARE #StartUP
Նախագծի անվանում՝ ՄԻՋ
Թիմի անդամներ՝ Տիգրան Հարությունյան (թիմի ղեկավար), Տաթևիկ Աղաջանյան, Անահիտ Մելիքսեթյան, Լևոն Պետրոսյան
Լոռի մարզ, ք.Վանաձոր
+37494929009, hatig31@mail.ru
AgriThon* մրցույթի Ինկուբացիայի առաջին փուլի 15 հաղթող թիմերից մեկը հանդես եկավ «ՄԻՋ» անունը կրող նախագծով: Թիմի ղեկավար Տիգրան Հարությունյանին խնդրեցինք պատմել նախագծի և մրցույթի մասին. - «AgriThon-ը մեզ հնարավորություն տվեց մեր մոդելին նայել այլ տեսանկյուններից, բազմաթիվ հարցերի պատասխանների ընթացքում ավելի լավ սկսեցինք պատկերացնել մեր մոդելի տեխնիկական և մարքեթինգային հնարավորությունները», - ասաց նա:
Թիմի կողմից նախագծված և պատենտավորված մեկանգամյա օգտագործման բաժակում հնարավոր է պահել երկու տարբեր բաղադրիչներ, որոնք իրար չեն խառնվում: Բաժակը բացելուց և խմելուց առաջ սպառողը կարող է բաղադրիչները հեշտությամբ խառնել իրար և ըմպել բաժակի պարունակությունը: Բաժակի այս նոր մոդելը հնարավորություն է տալիս թարմ վիճակում մատուցել ըմպելիքներ՝ լուծվող սուրճ, թեյ, հյութ, ինչպես նաև թիմի կողմից առաջարկվող նոր ապրանքատեսակ՝ մեղրաջուր: «Մեր այս նոր մոդելի բաժակը, տարածված այլ ըմպելիքների հետ մեկտեղ, թույլ կտա հասցնել մարդկանց նաև մեղրաջուր, որի առողջարար հատկությունները հայտնի են բոլորին», - ասաց թիմի ղեկավարը, - «Մեր նպատակն է շուկա բերել նոր, թարմ, առանց կոնսերվանտների օգտակար ըմպելիքների տեսականի»:
Այս նոր մոդելի բաժակի առավելությունն այն է, որ բաժակը թույլ է տալիս օգտագործել ըմպելիքը բացառապես թարմ վիճակում:
Թիմի ջանքերով ստեղծվել է անիմացիոն տեսահոլովակ, որի շնորհիվ հնարավոր դարձավ գաղափարը ներկայացնել ավելի մանրամասն, պարզ ու մատչելի: Տեսահալովակը կարելի դիտել հետևայլ հղումով՝
https://drive.google.com/file/d/1RdvHy05De4QpHjl9fC61AuT3jHRirg2c/view?usp=sharing
*AgriThon-ը գյուղատնտեսական ոլորտում նորարարական լուծումներով ստարտափ գաղափարների մրցույթ է, որն իրականացնում է ICARE-Armenia հիմնադրամը՝ ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ գործող ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի շրջանակում։