Ստարտափ նախագծի նորարարությունը
Հավելվածի ստեղծում, որը մեկ հարթակում կհամախմբի գինի սիրողներին, գինի արտադրողներին եւ վաճառողներին, ապահովելով յուրահատուկ միջավայր` ծանոթացման, տեղեկատվության տարածման ու վաճառքի համար։
AgriThon1-ի շրջանակում զրուցեցինք «My Wine App» ստարտափ նախագծի ղեկավար Նաիրի Գրիգորյանի հետ.
Ստարտափ գաղափարի մասին
- Գաղափարն առաջացավ 2014-16թթ․, երբ ես EVN գինու ակադեմիայի ուսանող էի։ Ուսման տարիների ընթացքում ավելի խորը ուսումնասիրելով հայկական գինեգործությունը եւ հայկական գինու շուկան, ես բացահայտեցի, որ գինի արտադրող փոքր գործարանների գինիներին քչերն են ծանոթ: Փոքր արտադրողները չունեն իրենց գինիներին ծանոթացնող կայք եւ սոցցանցերում նրանք ակտիվ չեն: Արդյունքում գինու փոքր գործարանների արտադրանքը քիչ է վաճառվում:
- Տարիների ընթացքում ես հանդիպեցի համախոհների, որոնց հետ սկսեցինք մտածել, թե ինչպես կարող ենք օգնել գինու փոքր արտադրողներին:
- Այսպես ստեղծվեց բարձրակարգ մասնագետների մեր թիմը ու մենք որոշեցինք մեր «My Wine App» ստատափ գաղափարով դիմել AgriThon1-ին:
- «My Wine App»-ի հիմնական նպատակն է ստեղծել հավելված, որը մեկ հարթակում կհամախմբի գինի սիրողներին, գինի արտադրողներին եւ վաճառողներին, ապահովելով յուրահատուկ միջավայր` ծանոթացման, տեղեկատվության տարածման ու վաճառքի համար։
- Հայկական շուկայում նման հավելվածի նախադեպը դեռեւս գոյություն չունի: Հավելվածում հասանելի կլինեն.
-
- գինիների մասին մասնագիտական տեղեկատվություն (խաղողի տեսակը եւ աճեցման շրջանը, տարեթիվը, ինչպես նաեւ տվյալ գինու համադրությունը սննդի տեսակների հետ);
- գինեսերների ու սոմելյեների հրապարակված կարծիքները;
- վարկանիշային տվյալներ
- գինի պատվիրելու հնարավորություն:
Ակնկալիքները
- Ապագայում նախատեսում ենք ունենալ ամրագրումների համակարգ` գինու համտեսի սրահների, գինու տուռեր անցկացնողների եւ գինու փառատոններ կազմակերպողների հետ։
- Հավելվածը կլինի եռալեզու:
- Հետագայում տվյալների բազայում կներառվեն հայկական շուկայում առկա բոլոր գինիները ու նոր գինիների տեսակները:
AgriThon մրցույթի Ինկուբացիայի առաջին փուլի մասին
- Համագործակցելով AgriThon1-ի մենթորների հետ ու մասնակցելով մրցույթի հեռահար դասընթացներին, մեզ հաջողվեց լավագույնս հստակեցնել մեր գաղափարը եւ դարձնել այն ավելի իրագործելի։ Մեր ստարտափ գաղափարը AgriThon-ի շնորհիվ դարձավ լիարժեք բիզնես ծրագիր: Դրան նպաստեցին նաեւ AgriThon-ի շնորհիվ ձեռքբերված բազմաթիվ անձնական կապերն ու ծանոթությունները, - ասաց թիմի ղեկավարը։
Թիմի անդամներ՝ Նաիրի Գրիգորայան (թիմի ղեկավար), Արմեն Սիմոնյան, Աստղիկ Բարսեղյան, Լիլիթ Մնացականյան, Գագիկ Սիմոնյան, Միքայել Միքայելյան
ք. Երևան
AgriThon-ը գյուղատնտեսական ոլորտում նորարարական լուծումներով ստարտափ գաղափարների մրցույթ/հարթակ է, որն իրականացնում է ICARE հիմնադրամը՝ ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ գործող ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի շրջանակում։
#AgriThon1 #AGRI_CAMP #ICARE #StartUP