Բնական կաթի և անարատ կաթնամթերքի արտադրություն

Արթուր Նազարյանը 2017 թվականին հիմնադրել է «Երփին» գյուղատնտեսական կոոպերատիվը (ԳԿ), որը մասնագիտացած է անասնապահության և պանրի արտադրության մեջ։ Կոոպերատիվն արտադրում է մոտավորապես 10 տեսակի պանիր, այդ թվում՝ բարձրարժեք տեսակի պանիրներ՝ Ելփին Միքս, Լոռի, Չանախ, Գաուդա, Սուլուգունի, Մոցարելլա և այլն։ Կոոպերատիվի արտադրանքը սպառվում է տեղական շուկայում, ինչպես նաև արտահանվում է։

Պանրի արտադրության համար կոոպերատիվն օգտագործում է իր անդամ տնտեսություններում արտադրված կաթը, ինչպես նաև կաթ է հավաքում մոտակա համայնքներից։

Ագրոբիզնեսի զարգացման և ընդլայմնան համար «Երփին» ԳԿ-ն մտադիր էր ներդրում կատարել թթու կաթնամթերքի արտադրության մեջ, որի պահանջարկը մեծ է ինչպես Վայոց ձորի մարզում, այնպեսև ողջ հանրապետությունում:

ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի աջակցությամբ ԳԿ-ն ստացավ կաթի հոմոգենիզատոր, ինչը հնարավորություն կտա վերահսկել կաթի ճարպի մակարդակը՝ թթու կաթնամթերք ստանալու համար: Բացի այդ, Կոոպերատիվը վերանորոգել է իր արտադրական մասնաշենքը և գնել կաթի դիսպենսեր:

Այս աջակցության շնորհիվ կոոպերատիվն այժմ կարող է ֆերմերներից ավելի մեծ քանակությամբ կաթ գնել, ինչպես նաև արտադրել ու արտահանել ամենատարբեր տեսակի կաթնամթերք։

Մոտ ապագայում Կոոպերատիվը նախատեսում է արտադրել նաև էկո-թթվասեր, էկո-թան և էկո-յոգուրտ:

Ավելին, ներկայումս կոոպերատիվն ընդլայնում է կաթի հավաքման կետերը հարևան համայնքներում, ինչն իր հերթին կնպաստի համայնքի անդամների բարեկեցությանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Fill out this field
Fill out this field
Մուտքարեք վավերական էլ-փոստի հասցեն
You need to agree with the terms to proceed

Ընտրացանկ
hyARM