Խորհրդատվական ծառայության մատուցում

Ստարտափ գաղափարի նորարարությունը.        

Թիմը պլանավորում է ստեղծել տեխնիկապես վերազինված մասնագիտական լաբորատորիա և իրականացնել խորհրդատվական ծառայություններ բույսերի պաշտանության ոլորտում:

Ստարտափի նորարարությունն է.

  • Վնասակար օրգանիզմների տեսակային կազմի ախտորոշում և նույնականացում,
  • Վնասատուների տարածվածության քարտեզագրում:

AgriThon2-ի շրջանակում զրուցեցինք նախագծի համակարգող՝ Մարգարիտ Ղազարյանի հետ:

AgriThon2-ի Ինկուբացիայի առաջին փուլի մասնակցությունվ            

  • Ուրախ ենք, որ հնարավորություն ստացանք մասնակցել ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի AgriThon2-ի Ինկուբացիայի փուլերին, որի ընթացքում ձեռք բերեցինք նոր գիտելիքներ ու հմտություններ, ինչպես նաև նոր ծանոթություններ։ AgriThon 2-ի շրջանակում մեր թիմը սկսեց աշխատել «Պայքարի այլընտրանքային միջոցառումներ կոլորադյան բզեզի դեմ կարտոֆիլի ցանքատարածություններում» գաղափարի վրա, սակայն, զարգացնելով այն և էլ ավելի ուսումնասիրելով ոլորտը, հասկացանք, որ տեխնիկապես և տեխնոլոգիապես զինված մասնագիտացված լաբորատորիաների կարիքը արդիական է ոլորտի զարգացման համար։

Ստարտափ գաղափարը կոչված է լուծել հետևյալ խնդիրները.  

Ֆերմերները հիմնականում ծանոթ չեն գյուղմշակաբույսերի վնասակար օրգանիզմներին և, դրանց դեմ պայքարելու նպատակով, անխնա և անժամկետ օգտագործում են ոչ ճիշտ թունաքիմիկատներ՝ վնասելով բնությանն ու այդպիսով ստեղծելով պարենային անվտանգության խնդիր:

Ստարտափի նպատակն է ստեղծել բույսերի պաշտպանության ժամանակակից լաբորատորիա, որտեղ կմատուցվեն ոլորտային մի շարք ծառայություններ․

  1. Վնասատուների աղտորոշում,
  2. Հիվանդությունների աղտորոշում,
  3. Այլ վնասակար օրգանիզմների աղտորոշում,
  4. Խորհրդատվական այցեր բաց և փակ գրունտ,
  5. Վնասի արձանագրում, գնահատում,
  6. Պայքարի միջոցառումների մշակում:

Վերը նշված ծառայությունները կունենան բարձր հավաստիություն և կմատուցվեն համեմատաբար մատչելի գներով:

Հաճախորդների թիրախային խմբերն են՝ գյուղատնտեսական կոոպերատիվները և Հայաստանում գործող ավելի քան 300.000 ֆերմերային և ջերմատնային տնտեսություններից մոտավորապես 20.000-ը:

Կայունությունը պայմանավորված կլինի մատուցվող ծառայությունների բարձր մակարդակով և ճիշտ գնային քաղաքականությամբ:

Ստարտափ գաղափարի իրականացմանփուլերը

Լաբորատորիայի բացման համար անհրաժեշտ է 4-ից 4,5 ամիս ժամանակ։

 

Թիմի անդամներ՝ Մարգարիտ Ղազարյան (թիմի համակարգող), Սամվել Ասատրյան, Արմինե Մանվելյան

Ստարտափի գործունեության հասցե՝ Արմավիրի մարզ, Արմավիր խոշորացված համայնք, Այգեվան վարչատարածքային միավոր

 

*AgriThon-ը գյուղատնտեսական ոլորտում նորարարական լուծումներով ստարտափ գաղափարների մրցույթ է, որն իրականացնում է ICARE-Armenia հիմնադրամը՝ ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ գործող ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի շրջանակում։

#AgriThon #AGRI_CAMP #ICARE #StartUP #USAID

 

Ընտրացանկ
hyARM