Վերազինված կոմբայն․ Գյուղերի զարգացման նոր հորիզոններ

Լոռի մարզի 4 համայնքների 20 անդամներ 2021 թվականին հիմնեցին «Ձորի Հասկ» գյուղատնտեսական կոոպերատիվը (ԳԿ)՝ առավել արդյունավետ և կայուն գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով, ինչը կնպաստի Դեբետ, Վահագնի, Ձորագյուղ և Եղեգնուտ թիրախային համայնքներում կենսապայմանների բարելավմանը: Կոոպերատիվի բոլոր անդամները զբաղվում են գյուղատնտեսությամբ, այդ թվում՝ հողի մշակությամբ, անասնապահությամբ և կաթի վերամշակմամբ։

Գյուղատնտեսական որոշակի տեխնիկայի բացակայության պատճառով նշված չորս համայնքներում հողատարածքները տասնամյակներ շարունակ չեն մշակվել։ Ավելին, անասնակերի բացակայության պատճառով կաթի արտադրողականությունն ու որակը համայնքներում բավականին ցածր է եղել։

Հողատարածքի պատշաճ մշակման և անասնակերի արտադրության համար, ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ իրականացվող ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի աջակցությամբ Կոոպերատիվին տրվել է մոտ 4.8 մլն դրամ արժողությամբ կոմբայնի հացահատիկ հավաքող սարք՝ Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) / Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության (AMAA) հիմնադրամների կողմից համատեղ իրականացմամբ «CheeseUp» ծրագրի շրջանակում Կոոպերատիվին տրամադրված կոմբայնի համար: Բացի այդ, Կոոպերատիվն իր կոմբայնի համար ձեռք է բերել մոտ 4․8 մլն դրամ արժողությամբ Սննդի մանրացման սարք:

Ունենալով բոլոր անհրաժեշտ սարքավորումները, Կոոպերատիվն այժմ մշակում է կոոպերատիվի անդամների և հարակից համայնքների հողատարածքները: Բացի այդ, մշակվող հողատարածքներից հավաքված բերքը կծառայի որպես անասնակեր՝ բարելավելով տարածաշրջանում խոշոր եղջերավոր անասունների կերակրման չափաբաժինը, որի շնորհիվ համայնքներում կբարձրանա կաթի արտադրողականությունը։ Որպես երկարաժամկետ ազդեցություն, նախատեսվում է կովերի կաթի արտադրողականությունը 1200 լ/տարեկանից հասցնել տարեկան 1800 լիտրի` անասուններին կերակրելով մշակվող հողատարածքներում արտադրվող կերով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Fill out this field
Fill out this field
Մուտքարեք վավերական էլ-փոստի հասցեն
You need to agree with the terms to proceed

Ընտրացանկ
hyARM