Փողոցում վաճառվող կաթի սանիտարական գնահատականն ու ռիսկերը

Հետազոտության անվանում՝ «Փողոցում վաճառվող կաթի սանիտարական գնահատականն ու ռիսկերը»

Ուսանող` Իվետա Արզումանյան, ՀԱԱՀ Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետ, Սննդամթերքի անվտանգություն բաժին

Գիտական ղեկավար` Գարեգին Համբարձումյան անասնաբուժական գիտությունների թեկնածու, դոցենտ ՀԱԱՀ

Հետազոտության նպատակը`ուսումնասիրել Երևանի տարբեր փողոցներում վաճառվող կաթի սննդային և անվտանգության ցուցանիշները, ինչպես նաև պարզել այդ կաթի օրգանոլեպտիկ (համ, հոտ, գույն) և ֆիզիկաքիմիական ցուցանիշների համապատասխանությունը նորմալ պայմաններին

Հետազոտության արդյունքները․

  • Ուսանողը կազմել է իր մագիստրոսական թեզի վերջնական տարբերակը;
  • 2022 թվականի նոյեմբերի 11-ին մասնակցել է Շիրակի մարզի Մ.Նալբանդյանի անվան պետական համալսարանի հանրապետական ուսանողական գիտաժողովին և հանդես է եկել «Երևանի փողոցում վաճառվող միկլի որակի ուսումնասիրություն» թեմայով զեկուցմամբ՝ հեռավար տարբերակով։

Ուսանողը մշակել և հրատարակել է հետևյալ գիտական աշխատությունը․

Ուսումնասիրության հիմքում ընկած պատմությունը

ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի դրամաշնորհառու Իվետա Արզումանյանն ուզում է օգնել մարդկանց, որ սնվեն առողջ սննդակարգով։ Տվյալ հետազոտությամբ Իվետան նպատակ ունի ուսումնասիրել փողոցում վաճառվող կաթի զգայաբանական և մի քանի որակական ցուցանիշներ, պարզել դրանց սանիտարական նորմերին բավարարելու աստիճանը։

    

Ինչու՞ որոշեցիք ընտրել հետազոտության հենց այդ թեման։

  • Թեև մեր երկրում մեծ ուշադրություն է դարձվում սննդամթերքի անվտանության հարցերին, այդուհանդերձ դեռևս կան երևույթներ, որոնք այս կամ այն չափով վտանգ են ներկայացնում սպառողների համար։ Դրանցից ամենախնդրահարույցը տարատեսակ բուսական և կենդանական ծագման մթերքների և պատրաստի սննդի փողոցային առևտուրն է։ Հատկապես մեծ վտանգ են ներկայացնում կենդանական ծագման մթերքները, քանի որ դրանք համարվում են շուտ փչացող և կարող են վտանգավոր հիվանդությունների տարածման պատճառ հանդիսանալ։
  • Մեր հանրապետությունում չկան մանրամասն տվյալներ այն մասին, թե որքանով է փողոցում վաճառվող կաթն ու կաթնամթերքը բավարարում պահանջվող որակական և սանիտարական ցուցանիշներին։ Մեր նախնական ուսումնասիրությունները վկայում են, որ Երևանի փողոցներում դեռևս տեղի է ունենում կաթի և կաթնամթերքի առևտուր՝ պահպանման նորմերին չհամապատասխանող պայմաններում ու կասկածելի տարաներով։ Սա վտանգավոր երևույթ է՝ հատկապես տարվա տաք եղանակներին։
  • Այդ պատճառով, իմ գիտական ղեկավարի հետ միասին որոշեցինք ուսումնասիրել փողոցում վաճառվող կաթի զգայաբանական և մի քանի որակական ցուցանիշներ, պարզել դրանց սանիտարական նորմերին բավարարելու աստիճանն ու արդյո՞ք փողոցում վաճառվող կաթը կարող է վտանգ հանդիսանալ հանրային առողջության համար։ 

Հետազոտության ընթացքում ինչպե՞ս փոխվեցին Ձեր սկզբանական պատկերացումները։

  • Հետազոտությունը սկսելուց առաջ քննարկել ենք հետազոտական աշխատանքի ամբողջ ընթացքը: Ես կարծում էի, թե կլինեն որոշ բարդություններ, սակայն աշխատաքն ընթանում է ըստ պլանավորվածի, այնպես ինչպես նախատեսլ ենք:

ԱԳՐԻ ՔԵՄՓ-ի դրամաշնորհային ծրագրին մասնակցելով ի՞նչ նոր փորձառություն ստացաք։

  • Նախ, սա դրամաշնորհային ծրագրի դիմելու իմ առաջին փորձն է։ Բացի այդ, ես նոր հմտություններ ձեռք բերեցի աշխատելով CDR FoodLab dairy analysis, EkoMilk analysis սարքերով, ծանոթացա այդ սարքերի աշխատանքային սկզբունքներին ու առանձնահատկություններին:

         

Ինչպե՞ս է գիտական միջավայրը նպաստում հետազոտական ընթացքին։

  • Քանի որ սա իմ առաջին հետազոտական աշխատանքն է, բավարար փորձ այս ոլորտում ես չունեի։ Ինձ մեծապես օժանդակում են ABioNet ծրագրի շրջանակներում հիմնված Սննդամթերքի որակի հսկման ուսումնական լաբորատորիայի հիմնադիրն ու աշխատակիցները, որոնց օգնությամբ սովորեցի աշխատել CDR FoodLab dairy analysis-ի սարքով: Բացի այդ, ինձ աջակցեցին Անասնաբուծաթյան ամբիոնի լաբորատորիայի և ԱՍՓ, սննդամթերքի անվտանգության և հիգիենայի լաբորատորիայի աշխատակիցները:
  • Եվ, իհարկե, անգնահատելի մեծ է իմ գիտական ղեկավար Գարեգին Համբարձումյանի նպաստը։ Ցանկացած խնդիր, որն ինձ անհաղթահարելի է թվում, Գարեգին Համբարձումյանի առաջնորդությամբ հեշտությամբ հաղթահարվում է։

Հետազոտության հաջող ավարտըինչպե՞ս կազդի Ձեր հետագա մասնագիտական կարիերայի վրա։

  • Հույս ունեմ, որ այս հետազոտությունը նոր հեռանկարներ կբացի իմ առջև և իմ ուղին գիտական ասպարեզում կշարունակվի։ Շատ կուզեի օգնել մարդկանց, որ սնվեն առողջ սննդակարգով։ Հուսով եմ իմ հետագա հետազոտական գործունեությամբ իմ նպաստը կբերեմ սննդից առաջացող հիվանդությունների ռիսկը նվազագույնին հասցնելու կարևոր գործին։
Ընտրացանկ
hyARM