AgriThon2-ի հաղթողների ընտրություն

2022թ․ հուլիսի 16-ին ավարտվեց AgriThon գյուղատնտեսական ոլորտում նորարարական լուծումներով ստարտափ գաղափարների մրցույթի եզրափակիչ շրջանը՝ AgriThon 2-ը։

             

Ինկուբացիայի երկրորդ փուլ անցած թվով 15 թիմերն աշխատեցին մենթորների հետ, ակտիվորեն մասնակցեցին դասընթացների, որոնք վարում էին ոլորտի փորձագետները, կազմեցին ստարտափ գաղափարների զարգացման ռազմավարություն ու բիզնես պլան և հղկեցին իրենց pitch-ելույթները։

                          

Հուլիսի 16-ին թիմերը ժուրիին ներկայացրեցին իրենց ստարտափ նորարարական գաղափարները։ Արդյունքում երեք տեղի համար նախատեսված մրցույթում ընտրվեցին 4 լավագույնները։ Երրորդ տեղը իրար մեջ կիսեցին 2 ստարտափներ։ Հաղթողները ստացան դրամաշնորհներ՝ իրենց գաղափարներն իրագործելու և միջազգային շուկաներ մուտք գործելու համար։

                                                                   

«Գոյություն ունեն ընտրության կոնկրետ չափանիշներ, որոնցով մենք առաջնորդվել ենք: Ուզում եմ խնդրել, որ, ընտրության արդյունքից անկախ, հետ չկանգնե՛ք ձեր գաղափարից», - դիմելով մասնակիցներին ասաց ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի ղեկավար Լուսինե Թադևոսյանը։

15 ծրագրերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://agricamp.icare.am/arm/agrithon2/ ․

AgriThon2-ի եզրափակիչ փուլը տեղի ունեցավ ICARE հիմնադրամի գրասենյակում:

AgriThon2-ի հաղթող ստարտափ ծրագրերն են․

  1. «Օդափոխման համակարգեր»

      «Միջ»

«Նորարար ինտենսիվ մեղվապահություն» և «Ոսկե Գրանուլա»։

Շնորհավորու՛մ ենք հաղթող թիմերին ու բարի երթ մաղթում AgriThon-ի բոլոր մասնակիցներին։

Ընտրացանկ
hyARM