Ստարտափ գաղափարի նորարարությունը. Ագրոպիլոտների ուսուցման դասընթացի ստեղծում։
AgriThon2-ի շրջանակում զրուցեցինք «SkyAgro Academy» ստարտափ նախագծի համակարգող՝ Էմին Մարտիրոսյան հետ:
AgriThon2-ի Ինկուբացիայի առաջին փուլի մասնակցություն
- ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի Ագրիթոնի ինկուբացիաներին մասնակցելով մենք ձեռք բերեցինք կարևոր պրակտիկ գիտելիքներ ու հմտություններ, ստեղծեցինք նոր հետաքրքիր կապեր, հասկացանք մեր թույլ և ուժեղ կողմերն ու բացթողումները, արգասաբեր համագործակցություն ունեցանք մենթորների հետ, որոնք մինչ օրս շարունակում են օգնել մեզ իրենց արժեքավոր խորհուրդներով։
Ստարտափ գաղափարը կոչված է լուծել հետևյալ խնդիրները.
- SkyAgro-ն արդեն իսկ 2 տարի է իրականացնում է դրոններով սրսկումներ։ Այդ ընթացքում հասկացել ենք, որ առավել արագ, էֆեկտիվ և ապահով աշխատելու համար հարկավոր են արհեստավարժ ագրոպիլոտներ։ AgriThon-ի թիմի հետ քննարկել ենք մեր տարբեր գաղափարները։ Այդպիսով, որոշեցինք ստեղծել ագրոպիլոտների ուսուցման SkyAgro Academy դպրոց/դասընթացների մոդուլներ, որին կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են Հայաստանի գյուղատնտեսության զարգացմամբ և ցանկանում են ձեռք բերել այդ ոլորտում նոր ու պահանջված մասնագիտություն։
- Մեր SkyAgro Academy -ի շնորհիվ երկրում կունենանք որակյալ ագրոպիլոտներ, որոնց աշխատանքի արդյունքում չեն վնասվի ոչ բերքը, ոչ դրոնը, ինչը ներկայում հաճախ է պատահում։
- Մեր դասընթացներ ավարտողներին կխրախուսենք կիրառել միմիայն օրգանական նյութեր։
- Իսկ դասընթացն ավարտելուց հետո լավագույն ագրոպիլոտները կընդունվեն աշխատանքի՝ SkyAgro-ում։
Ստարտափ նախագծի իրականացման ժամկետը
- SkyAgro Academy-ում նախատեսում ենք ունենալ նաև ուսուցողական տեսանյութեր։ Ուստի, կունենանք նաև մեր YouTube Channel-ը, ուր կտեղադրենք մեր վիդեոդասերը։
Թիմի անդամներ՝ Էմին Մարտիրոսյան (թիմի համակարգող), Արթուր Հակոբյան, Էլեն Ավետիսյան, Միհրան Սահակյան
Ստարտափի գործունեության հասցե` ք. Երևան
*AgriThon-ը գյուղատնտեսական ոլորտում նորարարական լուծումներով ստարտափ գաղափարների մրցույթ է, որն իրականացնում է ICARE-Armenia հիմնադրամը՝ ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ գործող ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի շրջանակում։
#AgriThon #AGRI_CAMP #ICARE #StartUP #USAID