Արևային փեթակներ

Նորարարություն. Արևային վահանակով տաքացվող եւ օդափոխվող մեղվափեթակների պատրաստում

Թիմն առաջարկում է մեղվափեթակներ, որոնց վրա տեղադրված է արեւային վահանակ, ինչի շնորհիվ փեթակը տաքացվում է տենով եւ օդափոխվում է օդորակիչով։

AgriThon մրցույթի շրջանակում զրուցեցինք «Արևային փեթակներ» նախագծի ղեկավար Գալուստ Գալստյանի հետ:

AgriThon1-ի Ինկուբացիայի առաջին փուլի մասնակցություն       

  • AgriThon1-ի շնորհիվ ձեռքբերեցինք մեզ անհրաժեշտ նոր գիտելիքներ, որոնք օգտագործեցինք մեր գաղափարը կատարելագործելու եւ շուկայում պատշաճ կերպով ներկայանալու համար: Մեծապես կարեւորում եմ մեզ համար կազմակերպված դասընթացներն ու մենթորների հետ համագործակցությունը:

Ստարտափ գաղափարը կոչված է լուծել հետևյալ խնդիրները.: 

  • Մեր կողմից առաջարկվող տեխնոլոգիան ՀՀ-ում դեռեւս չի կարառվում։ Գործող մեղվապահական տնտեսությունները հիմնականում օգտագործում են խորհրդային ժամանակաշրջանի սարքավորումներ, որոնց շահագործումը արդյունավետ չէ, իսկ մեծ մեղվանոցներում եւ դաշտային պայմաններում դրանց օգտագործումն անհնարին է:
  • Ներկայացվող տեխնոլոգիայի առավելությունը կայանում է նրանում, որ այն կախվածություն չունի էլեկտրացանցից եւ շահագործվում է շատ պարզ եղանակով:
  • Գաղափարը ծնվեց, երբ պարզեցինք, որ կլիմայի փոփոխության հետևանքով վերջին տասնամյակում մեղվաընտանիքների արտադրողականությունը նվազել է։ Մեր կողմից առաջարկվող արևային փեթակները թույլ կտան զարգացնել մեղվաընտանիքները նաեւ անբարենպաստ եղանակի պայմաններում եւ ստանալ հզոր մեղուներ՝ մինչև գլխավոր մեղրաբերքի հավաքը:
  • Մեր կողմից առաջարկված սարքավորումներով հագեցած մեղվափեթակները փոքր եւ խոշոր տնտնեսություններին հնարավորություն կտան խնայել էլեկտրաէներգիա եւ բարձրացնել մեղվաընտանիքների բերքատվությունը մինչև 40%, ինչը հնարավորություն կստեղծի մրցունակ գնով հանդես գալ տեղական եւ միջազգային շուկաներում:

Ստարտափ նախագծի իրականացման փուլերը:

  • Գաղափարը հնարավոր է իրագործել 6-8 ամիսների ընթացքում, որն իր մեջ ներառում է հաստոցների ձեռքբերում եւ արհեսատանոցի վերակառուցում ու հիմնական արտադրության կազմակերպում։

Թիմի անդամներ՝ Գալուստ Գալստյան, Նաիրի Գալստյան, Նարեկ Վարդանյան, Դավիթ Բաղդասարյան

Ստարտափի գործունեության հասցե` Կոտայքի մարզ, գյուղ Գեղաշեն

AgriThon-ը գյուղատնտեսական ոլորտում նորարարական լուծումներով ստարտափ գաղափարների մրցույթ/հարթակ է, որն իրականացնում է ICARE հիմնադրամը՝ ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ գործող ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի շրջանակում։

#AgriThon #AGRI_CAMP #ICARE #StartUP #USAID

Ընտրացանկ
hyARM