Լուսինե Թադևոսյան
Ծրագրի ղեկավար
2020թ մայիսից մինչև այժմ
2020թ մայիսից մինչև այժմ
ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի ղեկավար Լուսինե Թադևոսյանն ունի ավելի քան 10 տարվա աշխատանքային փորձ՝ հետազոտական և զարգացման նախագծերի կառավարման, բիզնես խորհրդատվության և դասավանդման ոլորտներում։
Ունի տնտեսագիտության մագիստրոսի աստիճան (ագրոբիզնեսի և շուկայաբանության որակավորմամբ)՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանից (ՀԱԱՀ)` ուսանելով Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնում (ICARE/ATC)։ Տարիներ շարունակ հանդիսացել է Ֆիլադելֆիայի (ԱՄՆ) Ծրագրի կառավարման ինստիտուտի անդամ և Միացյալ թագավորության Խորհրդատվության ինստիտուտի փոխկապակցված անդամ։
Հետազոտական և զարգացման նախագծերի իր հարուստ փորձով հանդերձ, Լուսինեն նաև որակական և քանակական տվյալների վերլուծության, ռիսկերի գնահատման, արժեշղթայի վերլուծության և տեխնիկատնտեսական հիմնավորման հմուտ փորձագետ է: Մեծ փորձառություն ունի ագրոպարենային ոլորտում՝ միջազգային և տեղական կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող տարբեր ծրագրերում ունեցած իր անմիջական մասնակցության շնորհիվ։
ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի ղեկավարությունը ստանձնելուց առաջ, որպես ICARE հիմնադրամի հետազոտական մասի տնօրեն, համագործակցել է մի շարք միջազգային կազմակերպությունների հետ (GIZ, UNDP, FAO, World Bank)՝ նպաստելով երկրում գյուղատնտեսական ոլորտի զարգացմանը։ Մասնավորապես, Լուսինե Թադևոսյանի անմիջական մասնակցությամբ ու ղեկավարությամբ ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորված «Հարակայուն ձկնաբուծարաններ՝ հանուն Հայաստանում ջրային ռեսուրսների պահպանման» (PEER) ծրագրի շրջանակում Հայաստանի ձկնաբուծարանների համար մշակվել և ներդրվել է արդյունավետ ջրօգտագործման օրինակելի մոդել, ինչպես նաև ՊԳԿ կողմից ֆինանսավորված «Գյուղատնտեսական ինտեգրված հետազոտություններ» (AGRISurvey) ծրագրի շրջանակում ՀՀ Վիճակագրական կոմիտեում ներդրվել է վիճակագրական տվյալների հավաքագրման միջազգային ստանդարտներով նոր համակարգ։
Լինելով մի շարք գիտական հոդվածների հեղինակ և համահեղինակ, Լուսինե Թադևոսյանը նաև մասնակցել է միջազգային և տեղական գիտական տարբեր կոնֆերանսների՝ արժանանալով «Լավագույն գյուղատնտեսական հետազոտություն» և «Լավագույն պրեզենտացիա» մրցանակների։
2020թ մայիսից մինչև այժմ
ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի ֆինանսական և վարչական մենեջեր Վահե Հարությունյանն ունի ավելի քան 30 տարվա փորձ ֆինանսների և հաշվապահության ոլորտում, ունենալով մասնավոր և պետական կազմակերպությունների ֆինանսների կառավարման (ներառյալ բյուջետավորում և բյուջետային վերահսկողության մեխանիզմների ներդրում, ֆինանսական հաշվետվություններ և ներքին աուդիտ), ինչպես նաև ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ կազմակերպությունների համատեքստում համալիր հարկային և աշխատանքային օրենսդրության կառավարման որակավորում։
Երևանի Ժողովրդական Տնտեսության Ինստիտուտը գերազանցության դիպլոմով ավարտելուց հետո Վահե Հարությունյանը բարձրացրել է իր մասնագիտական որակավորումները USDA-ի ավարտական դպրոցում՝ Չիկագոյոյում և Նյու Օռլեանում, սովորելով Դաշնային հաշվապահություն, Դաշնային ֆինանսների բյուջետավորում և Դաշնային ֆինանսների կառավարում:
2005 թվականից ի վեր Վահե Հարությունը համագործակցում է ICARE հիմնադրամի հետ։ Մինչ այդ նա աշխատել է մի շարք տեղական և միջազգային կազմակերպություններում (ABA CEELI Inc. հայաստանյան ներկայացուցչություն, Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատ, USDA-MAP, EMG, Վորլդ Վիժն և այլն) որպես գլխավոր հաշվապահ և ֆինանսական մենեջեր։
Տիգրանուհի Բայրամյանը ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրին միացել է 2023 թվականի փետրվարին որպես Գնումների ղեկավար։
Ծրագրի շրջանակում Տիգրանուհին պատասխանատու է բոլոր գնումների, մատակարարների, ծառայություն մատուցող կազմակերպությունների և շնորհառուների հետ պայմանագրերի, սարքավորումների ու ապրանքների հանձնման-ընդունման գործընթացի, դուրս գրված հաշիվ-վավերագրերի ստուգման, փոխանցումների համար համապատասխան փաստաթղթերի կազմման, ինչպես նաև պաշտոնից բխող այլ պարտականությունների համար։
Ավարտելով Սանկտ Պետերբուրգի Արտաքին տնտեսական հարաբերությունների, տնտեսագիտության և իրավունքի ինստիտուտի Երևանի մասնաճյուղը` Տիգրանուհի Բայրամյանը ստացել է Իրավագիտության բակալավրի կոչում։
2012 թվականից ի վեր զբաղեցնելով ադմինիստրատիվ բնույթի պաշտոններ` ձեռք է բերել բազմամշակութային և միջմշակութային միջոցառումների կազմակերպման և լայնածավալ միջոցառումների համակարգման մեծ փորձ:
Մասնավորապես, նա ներգրավված է եղել անասնապահության զարգացման ծրագրեր իրականացնող հասարակական կազմակերպությունում և, տարբեր ժամանակահատվածներում, աշխատել է ևս հինգ այլ ծրագրերում։
Լինելով բարեհամբույր, կենսուրախ, արագ ադապտացվող ու թիմային մտածելակերպ ունեցող անձնավորություն՝ Տիգրանուհի Բայրամյանը, իր ուղիղ պարտականություններից բացի, պատրաստակամորեն մասնակցում է նաև ծրագրի տարբեր իրադարձությունների կազմակերպական աշխատանքներին՝ իր նախկին փորձը սիրով փոխանցելով թիմակիցներին։
2020թ մարտից մինչև այսօր
Շահեն Միրաքյանը ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրին միացել է 2020թ․-ի մայիսին որպես ծրագրի բաղադրիչի համակարգող։
Մինչ այդ ICARE հիմնադրամի «Կայուն ձկնորսություն՝ հանուն Հայաստանում ջրային ռեսուրսների հզորացման»
ծրագրում (PEER, USAID) աշխատել է որպես ավագ հետազոտող, ինչպես նաև որպես թրեյներ՝
«Գյուղատնտեսական կարիերայի իրազեկման արշավ Հայաստանի ընտրված մարզերի դպրոցականների համար և Դպրոցական սննդի ու սնուցման ծրագրի ազդեցության գնահատում` կապված գյուղատնտեսության ոլորտի
փորձնական ծրագրի հետ» ծրագրում (FAO): Բացի այդ Շահենն իրականացրել է փորձագիտական աշխատանքներ՝
ICARE-ի տարբեր նախագծերում։
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) և Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոնի (ICARE/ATC) շրջանավարտ Շահեն Միրաքյանը 2018 թ․-ի սեպտեմբերից ներգրավված է Հայաստանի գյուղատնտեսական դաշինքում որպես ICARE-ի ներկայացուցիչ։
2018թ․-ի նոյեմբերին ստացել է Ծրագրի կառավարում զարգացման մասնագիտների համար (PMD Pro) որակավորումը՝ AMPG International-ի կողմից։
Ագրարային ոլորտի մի շարք գիտական հոդվածների համահեղինակ է:
Ո՞րն է ծրագրում Ձեր պատասխանատվության շրջանակը։
- Բաղադրիչը, որի համար ես պատասխանատու եմ, բավականին ընդարձակ է։ Ծրագրի շրջանակում մենք կազմակերպում ենք տարբեր տեսակի վերապատրաստումներ՝ Հայաստանի մարզերի գյուղատնտեսական կոոպերատիվների ՓՄՁ-ների և ֆերմերների համար, ինչպես նաև տրամադրում ենք տեխնիկական աջակցություն՝ ծրագրի շահառուների ագրոբիզնեսների զարգացման կամ ընդլայնման նպատակով։
Ի՞նչն է նպաստում ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի հաջողությանը։
- Շատ կարևոր եմ համարում ԱԳՐԻ ՔԵՄՓ թիմի համախմբվածությունն ու թիմի անդամների նվիրվածությունը գործին։ Ուրախանում եմ, երբ թիմային քրտնաջան աշխատանքի շնորհիվ հաջողություններ ենք արձանագրում։ Լավագույն արդյունքները ստացվում են մեր թիմային աշխատանանքի շնորհիվ։
Ի՞նչ փոփոխություն կբերի ծրագիրը՝ շնորհիվ Ձեր ղեկավարած բաղադրիչի հաջող արդյունքների։
- Իմ կողմից համակարգվող բաղադրիչի գործունեությամբ մենք ձգտում ենք նպաստել ծրագրի շահառուներ հանդիսացող կոոպերատիվների անդամների, ՓՄՁ-ների ու ֆերմերների բիզնեսների հզորացմանը, արտադրողականության աճին և գյուղական ձեռնարկատիրության զարգացմանը: Ըստ նախատեսվածի՝ ծրագրի ընթացքում առնվազն 300 հոգի կմասնակցեն մեր կողմից կազմակերպված դասընթացներին՝ ընդլայնելով իրենց գիտելիքներն ու կարողությունները։ Մեր բաղադրիչի շրջանակում տրամադրված տեխնիկական աջակցութան ու համաֆինանսավորման շնորհիվ առնվազն 20 ագրոձեռներեցներ կկարողանան ամրապնդել ու ընդլայնել իրենց բիզնեսները։ Ծրագրի իրականացման այս կարճ ժամանակահատվածում մենք անում ենք հնրավորն ու անհնարինը՝ մեր նպաստը բերելու COVID-19-ից տուժած մեր երկրի տնտեսության վերականգնման գործին։
2021թ․ օգոստոսից մինչ այժմ
Լուսինե Հովհաննիսյանը միացել է ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրին 2021 թվականի օգոստոսին՝ որպես ծրագրի օգնական։
Լինելով Արցախի պետական համալսարանի շրջանավարտ ու Հայոց պատմության մագիստրոս, Լուսինեն մինչ այդ աշխատում էր Արցախի Քարինտակ գյուղի դպրոցում որպես ուսուցչուհի։
2020թ.-ի սեպտեմբերին Լուսինեն տեղափոխվեց Երևան ու միացավ ICARE-ին, որտեղ նա հնարավորություն ստացավ փոքր ինչ ընդլայնել իր գիտելիքներն ու ունակությունները։
ԱԳՐԻ ՔԵՄՓ-ն է՛լ ավելի մեծ հեռանկարներ բացեց Լուսինեի համար: Ներկայում, ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի շրջանակում, Լուսինեն ներգրավված է դասընթացների կազմակերպմամբ Հայաստանի տարբեր մարզերում և համայնքներում։ Բացի այդ, նա ձեռք է բերել նոր տեխնիկական հմտություններ՝ ծրագրի վեբ էջը կառավարելու և թիմակիցներին տարբեր տեխնիկական հարցերում աջակցելու համար։
Որպես նախաձեռնող անձնավորություն՝ Լուսինե Հովհաննիսյանն ակտիվորեն մասնակցում է տարբեր դասընթացների, որոնք օգնում են նրան շարունակաբար բարելավել իր գիտելիքներն ու հմտությունները:
2020թ մարտից մինչև այսօր
Ruzanna Melyan joined the AGRI CAMP Program in 2021 as an Outreach & Communications Consultant.
Ավարտելով Հայաստանի ամերիկյան համալսարանն ու ստանալով Քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների մագիստրոսի որակավորում, Ռուզաննան փոխել է հեռուստալրագրողական կարիերան՝ իր գիտելիքներն ու մասնագիտական հմտությունները երկրի զարգացման ոլորտում կիրառելու նպատակով։
Այդպիսով, մինչև ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրին միանալը, Ռուզաննա Մելյանը ներգրավված է եղել Փախստականների գծով Նորվեգական խորհրդի, Համաշխարհային բանկի, Եվրախորհրդի և ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ իրականացվող տարբեր ծրագրերում որպես Հանրային կապերի խորհրդատու, Հանրային կրթության եւ Վարքագծի փոփոխության հաղորդակցության մասնագետ, Համայնքային զարգացման ծրագրերի ղեկավար։
Վերջին տարիներին Ռուզաննան ղեկավարել է Համայնքային մոբիլիզացիայի և Համայնքների զարգացման թիմերի գործունեությունը՝ ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող երկու տարբեր ծրագրերում: Ռուզաննայի նախաձեռնությամբ և նրա անմիջական ղեկավարությամբ նշված թիմերը մշակել են Համայնքի զարգացման և համայնքի մոբիլիզացման մոդել, որը տարբեր ծրագրերի կողմից հաջողությամբ կիրառվել է Հայաստանի ավելի քան 200 համայնքներում։
Մեծահասակների կրթության, համայնքային հաղորդակցության, հաղորդագրությունների մշակման և կարողությունների զարգացման մի շարք գրքերի համահեղինակ է։
2016 թվականին Ռուզաննան ավարտել է Erickson International-ի պրոֆեսիոնալ քոուչների սերտիֆիկացման ծրագիրը՝ արժանանալով Ոսկե վկայականի:
Հասմիկ Հայրապետյանը ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրին միացել է 2021թ․-ի մարտին որպես Կարողությունների զարգացման գծով ղեկավար։
2019 թվականին Հասմիկը ստացել է ագրոբիզնեսի մագիստրոսի որակավորում՝ Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոնից (ICARE/ATC)։
2018-ից ի վեր՝ մինչև ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրին միանալը, նա ներգրավված է եղել որպես ավագ հետազոտող և հետազոտող՝ միջազգային կազմակերպությունների (IFC, FAO և UNDP) կողմից ֆինանսավորվող և ICARE-ի կողմից իրականացվող տարբեր ծրագրերում։ Ավելին, Հասմիկն իրականացրել է հայկական այգեգործական արտադրանքի մերձավորարևելյան շուկաների վերլուծություն, հանդես է եկել որպես դասընթացավար, փորձագետ, ինչպես նաև կարճաժամկետ ծրագրերի համակարգող։
Ներկայում՝ ICARE-ի ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի շրջանակում, Հասմիկ Հայրապետյանը համակարգում է ՀԱԱՀ-ի ուսանողների և աշխատակազմի/դասախոսական կազմի համար նախատեսված դասընթացների նախապատրաստման և անցկացման ընթացքը, ինչպես նաև ՀԱԱՀ ուսանողներին հետազոտական դրամաշնորհներ տրամադրելու գործընթացը։
Բացի այդ, Հասմիկն իր կազմակերպողական բացառիկ ունակություններով, վերլուծական և համակարգային ճկուն մտածողությամբ մեծապես նպաստում է ծրագրի իրականացման ընթացքում առաջացած ամենատարբեր մարտահրավերների բարեհաջող հանգուցալուծմանը։
Ի՞նչ փոփոխություն կբերի Ծրագիրը՝ շնորհիվ Ձեր կատարած աշխատանքի։
Ի՞նչն է հատկապես Ձեզ դուր գալիս ԱԳՐԻ ՔԵՄՓ-ում:
Անահիտ Հայրապետյանը ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրին միացել է 2021 թ․-ի մարտ ամսին որպես Գնումների և դրամաշնորհների ղեկավար։
Անահիտն ունի ավելի քան 7 տարվա աշխատանքային փորձ գնումների ոլորտում։
ՀԱԱՀ-ի և ICARE/ATC-ի շրջանավարտ է: Բացի այդ, Անահիտն ավարտել է Սալոնիկի ATEI-ը՝ Erasmus Mundus ծրագրով, և ստացել Բիզնեսի կառավարման մագիստրոսի դիպլոմ:
Իր կարիերան սկսելով որպես գործավար՝ մանրածախ խոշոր կազմակերպություններից մեկում, Անահիտը շատ արագ դարձել է Գնումների գծով պատասխանատու։
Ներկայում՝ ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրում, Անահիտ Հայրապետյանը պատասխանատու է գնումների գործառնությունների և դրամաշնորհների կառավարման համար։ Տեխնիկական պայմանների մշակում, մրցակցային մրցույթների, ապրանքների ու ծառայությունների գնման նախապատրաստում, ապրանքների ու ծառայությունների մատակարարման պայմանագրերի պատրաստում և ստուգում՝ սրանք Գնումների և դրամաշնորհների ղեկավարի կողմից իրականացվող գործառնությունների մի մասն են միայն։ Անահիտը ստուգում է նաև դրամաշնորհների առաջարկները և օժանդակում թիմին դրամաշնորհներ տրամադրելիս, ինչպես նաև աջակցում է դրամաշնորհների շնորհառուներին՝ ծախսային հաշվետվություններ կազմելիս։
Բացի այդ, Անահիտն իր կազմակերպական ու հաղորդակցման գերազանց ունակություններով պատրաստակամորեն օգնում է իր բոլոր թիմակիցներին՝ ծրագրի նպատակները լավագույն կերպով իրականացնելու համար:
Ի՞նչն եք հատկապես կարևորում ձեր աշխատանքի մեջ։
Ի՞նչն է նպաստում ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի հաջողությանը։
Դուք երկու փոքր զավակների մայր եք։ Ինչպե՞ս է Ձեզ հաջողվում համատեղել ընտանեկան հոգսն ու աշխատանքը։
Ձեր թիմակիցների հավաստմամբ դուք, լինելով ակտիվ ու մարդամոտ անձնավորություն, նաև երգելու հիանալի ձիրք ունեք։ Ինչպե՞ս եք անցկացնում ձեր ազատ ժամանակը:
Աննա Հովհաննիսյանը ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրին միացել է 2021 թ․-ի օգոստոսին որպես AgriThon գյուղատնտեսական ոլորտում նորարարական լուծումներով ստարտափ մրցույթ/հարթակի համակարգող։
2016թ․-ին ստանալով Ագրոբիզնեսի մագիստրոսի աստիճան՝ Հայաստանի Ազգային Ագրարային համալսարանից և ավարտական վկայական՝ Տեխասի A&M համալսարանից (ICARE/ATC), Աննան աշխատել է միջազգային կազմակերպությունների ֆինանսավորմամբ գործող տարբեր ծրագրերում, որպես ծրագրի համակարգող (Black See Project,) Մարքեթինգի և արժեքների շղթայի փորձագետ (M4M նախագիծ, CARD հիմնադրամ), Մոդելավորման փորձագետ («Կերի մատակարարման բարելավում հայկական կաթնամթերքի ոլորտում», CARD-FAO), հետազոտող (Գյուղատնտեսական մարդահամարի տվյալների տարածման մոնիտորինգ և գնահատում, CARD-ԱՄՆ ՄԶԳ) և այլն:
2014 թվականից սկսած նա մասնակցել է ավելի քան 60 տեղական և միջազգային նախագծերի երիտասարդության, սոցիալական կյանքի, արտադրանքի զարգացման, համայնքի ներգրավվածության վերաբերյալ նախաձեռնություններում:
Ներկայում Աննա Հովհաննիսյանը համակարգում է ԱԳՐԻ ՔԵՄՓ-ի AgriThon-ի բոլոր աշխատանքները։ AgriThon-ը կոչված է միավորել գյուղատնտեսության մասնագետների, կին ագրոձեռներեցների, ծրագրավորողների, ինժեներների և այլ մասնագետների՝ գյուղատնտեսության ոլորտում արտադրողականության և պահանջարկի խթանման ու նոր լուծումների հայտնաբերման նպատակով: Ստեղծագործ և խթանող մթնոլորտ ապահովող այս մրցույթ/հարթակը հնարավորություն է տալիս Հայաստանի տարբեր վայրերից ժամանած գյուղատնտնեսության ոլորտում նորարարական լուծումներ ունեցող թիմերին՝ մենթորների և փորձագետների ղեկավարությամբ, կատարելագործել իրենց գաղափարները: Առավել նորարարական, ստեղծագործական, արդյունավետ և կայուն արտադրանքներն ու ծառայությունները ստանում են ֆինանսավորում` զարգացման և խթանման համար:
ԱԳՐԻ ՔԵՄՓ-ի AgriThon-ի հետ զուգահեռ Աննան համակարգում է նաև գյուղատնտեսական ոլորտի այլ ծրագրեր` ինչպես ICAER-ում, այնպեսև այլ միջազգային կազմակերպություններում։
Ի՞նչն է հատկապես Ձեզ դուր գալիս ԱԳՐԻ ՔԵՄՓ-ում:
Ի՞նչ փոփոխություն կբերի ծրագիրը՝ շնորհիվ AgriThon-ում արձանագրված հաջողությունների: