Ուսանող՝ Մարիամ Միրանյան ՀԱԱՀ Պարենամթերքի տեխնոլոգիաներ ֆակուլտետի Խմորման արտադրությունների տեխնոլոգիա և գինեգործություն բաժնի ուսանող
Թեմա՝ «Չարենց» տեսակի խաղողի տեխնոլոգիական գնահատականի ուսումնասիրություն՝ վարդագույն գինիների արտադրության մեջ կիրառելու համար
ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի դրամաշնորհառու Մարիամ Միրանյան ուզում է բացահայտել տարբեր պայմաններում աճեցրած «Չարենց» տեսակի խաղողից տարբեր եղանակներով ստացված գինիների ֆիզիկաքիմիական ցուցանիշները, տալ տեխնոլոգիական գնահատական, ինչը հնարավորություն կտա որոշել տվյալ սորտի որպես հումք օգտագործման հնարավորությունները վարդագույն գինիների պատրաստման համար։
Ինչու՞ որոշեցիք ընտրել հետազոտության հենց այդ թեման։
- Ես գինեգործի թոռնուհի եմ և ինքս օժտված եմ վառ քիմքային հիշողությամբ։ Ունենալով որոշակի փորձ խաղողի վերամշական և գինու պատրաստման բնագավառում, որոշեցի բացահայտել իմ մանկության «համը»: Այդ մասին վաղուց էի երազում։ Երբ տեսա ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի ուսանողական դրամաշնորհների հայտարարությունը, որոշեցի դիմել և իրականացնել երազանքս։
Հետազոտության ընթացքում ինչպե՞ս փոխվեցին Ձեր սկզբանական պատկերացումները։
- Թեման ինձ շատ հոգեհարազատ է և ես մեծ ոգևորությամբ եմ կատարում բոլոր աշխատանքները։ Ինչքան ավելի է մոտենում հետազոտության ավարտը, այնքան ավելի եմ համոզվում, որ թեման ճիշտ եմ ընտրել։
ԱԳՐԻ ՔԵՄՓ-ի դրամաշնորհային ծրագրին մասնակցելով ի՞նչ նոր փորձառություն ստացաք։
- Կատարածս աշխատանքների շուրջ ես շարունակ մտուրում եմ ու վերլուծություններ անում։ Խաղողի այգում իրականացվող աշխատանքները նոր փորձի ձեռքբերման բացառիկ հնարավորություն են ստեղծում, իսկ սեփական գինու սպասումը շատ ոգևորիչ է։
Ինչպե՞ս է գիտական միջավայրը նպաստում հետազոտական ընթացքին։
- Հետազոտության հիմնական աշխատանքներն իրականացնելու ենք ՀԱԱՀ-ում, EVN Wine Academy-ում և որոշ լաբորատորիաներում։ Սա շատ լավ հնարավորություն է, առանց որի հնարավոր չէր լինի կատարել որակյալ հետազոտություն։
Հետազոտության հաջող ավարտը ինչպե՞ս կազդի Ձեր հետագա մասնագիտական կարիերայի վրա։
- Այս հետազոտության շնորհիվ, հետագայում ես կկարողանամ ուսումնասիրել նաև այլ տեսակի խախողների հնարավորությունները, կբացահայտեմ շատ ցուցանիշներ, ինչը հնարավորություն կտա որոշել տվյալ սորտի օգտագործման հնարավորությունները։
Ղեկավար՝ Մերի Վարդանյան, ՀԱԱՀ, Բուսաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաներ ամբիոնի ասիստենտ
ԱՄՆ ՄԶԳ ֆինանասավորմամբ իրականացվող ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի տվյալ բաղադրիչի գործողությունները միտված են խթանելու ՀԱԱՀ ուսանողների մուտքը հետազոտությունների և զարգացման ոլորտ։
#AGRICAMP #Research_and_Development