«Բարձրարժեք մշակաբույսերի մշակություն» թեմայով դասընթացներ

ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 8-ը ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագիրը Farmer to Farmer (Ֆերմերից Ֆերմերին Հայաստան) ծրագրի հետ համատեղ իրականացրեց «Բարձրարժեք մշակաբույսերի մշակություն» թեմայով թվով 4 երկօրյա դասընթաց, որոնցից մեկը իրականացվել է Լոռու մարզի Սպիտակ քաղաքում, մյուս երեքը՝ ICARE գրասենյակում։

         

ԱՄՆ-ից հրավիրված փորձագետ, Օրգանիկ սերտիֆիկացման տեսուչ, Քրիսթենսենս ֆերմայի սեփականատեր Քեյթ Դիքսոնը մասնակիցների հետ քննարկեց մի շարք հետաքրքիր ու կարևոր թեմաներ՝ բարձրաժեք մշակաբույսերի մշակության առանձնահատկությունների, հողի որակական հատկանիշների, հողի արդյունավետ օգտագործման, օրգանական պարարտացման, ծածկութային մշակաբույսերի կարևորության, բույսերի պաշտպանության, տարբեր մշակաբույսերի ժամանակին բերքահավաքի, հավաքված մշակաբույսերի պահպանման ժամանակի և ջերմաստիճանի, ինչպես նաև բերքի վաճառքի իրականացման մեթոդների վերաբերյալ։

           

Մասնակիցներն այցելեցին նաև գործող ջերմատներն, ծանոթացան ջերմատանը մշակվող բույսերին և լսեցին փորձագետի գործնական խոհուրդները դրանց մշակության վերաբերյալ։

                   

Դասընթացի ավարտին Քեյթ Դիքսոնն իր հետ բերած գործիքները, սերմերը, սածիլի աճեցման տարաներն ու շապիկները հանձնեց մասնակիցներին՝ այդ նպատակի համար մշակված հատուկ խաղերի անցկացման միջոցով։

Դասընթացին մասնակցեցին ոչ միայն բարձրարժեք մշակաբույսեր մշակող ֆերմերներ, այլ նաև ՀԱԱՀ դասախոսներ, ICARE-ի, AGRI CAMP ծրագրի փորձագետներ և ոլորտով հետաքրքրվածներ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Fill out this field
Fill out this field
Մուտքարեք վավերական էլ-փոստի հասցեն
You need to agree with the terms to proceed

Ընտրացանկ
hyARM