Traps Analytics

Ստարտափ գաղափարի նորարարությունը. Ստեղծել հեռախոսային հավելաված, որը կհաշվի ջերմատներում վնասատու միջատների թակարդները եւ կիրականացնի վերլուծություն։

Թիմն առաջարկում է վնասատուների մոնիտորինգի ավտոմատացում՝ հեռախոսային հավելվածի միջոցով։

AgriThon մրցույթի շրջանակում զրուցեցինք «Traps Analytics» ստարտափ նախագծի համակարգող Արսեն Սարգսյանի հետ:

AgriThon1-ի Ինկուբացիայի առաջին փուլի մասնակցություն    

-Ցանակացած սկսնակ ստարտափի համար ինկուբացիոն շրջան անցնելը անհարժեշտ է, որպեսզի երկնքից իջնես եւ հստակ պատկերացնես առաջիկայում սպասվող մարտահրավերները: AgriThon մրցույթի ինկուբացիոն շրջանը մեզ տվեց այդ տեսլականը:

-Ամենամեծ ձեռքբերումը, կարծում ենք, կապերի ստեղծումն է հայկական ստարտափային էկոմիջավայրում:

Ստարտափ գաղափարը կոչված է լուծել հետևյալ խնդիրները.         

- Վնասատու միջատների մոնիտորինգի ձեռքով իրականացումը դժվար գործընթաց է ու չի կարող ապահովել հավաստի տվյալներ: Ոչ ճշգրիտ տվյալների արդյունքում վնասատու միջատների դեմ իրականացվող միջոցառումները կարող են ուշանալ կամ իրականացվել ոչ պատշաճ կերպով՝ առաջացնելով բերքի կորուստ: Մեր նպատակն է՝ ստեղծել ճշգրիտ ինֆորմացիա ստանալու հնարավորություն՝ բերքի կորուստը կանխելու համար:

- Գաղափարը ծնվեց, երբ հասակացանք, որ ներկայում հաշվարկն իրականացվում է ձեռքով: Որոշեցինք ստեղծել հեռախոսային հավելաված, որը կհաշվի ջերմատներում վնասատու միջատների թակարդները եւ կիրականացնի վերլուծություն:

- Ցանկացած ածանցյալ ագրոպրոդուկտ միտված է բարձրացնել բերքատվությունը: Մեր պրոդուկտի միջոցով արտադրողները կկարողանան պահպանել իրենց բերքը՝ ճիշտ ժամանակին իրականացնելով վնասատուների դեմ պայքարի միջոցառումները:

- Վնասատուների մոնիտորինգի ավտոմատացումը նոր խոսք է գյուղատնտնեսական ոլորտում, որը շատ կարևոր է արտադրողների համար:

Ստարտափ նախագծի իրականացման ժամկետը

- Ըստ մեր ճանապարհային քարտեզի, մենք այս եռամսյակում պետք է ստեղծենք MVP-ին եւ սկսենք թեստավորել:

- Սկզբից մտածում էինք թեստավորումն իրականացնել հայկական շուկայում, բայց հիմա աշխատանքներ ենք տանում, որ զուգահեռ թեստավորում իրականացնենք իսպանական Ալմերիա քաղաքի կլաստերային ջերմատներում :

- Ըստ վիճակագրության, հաջողության դեպքում ստարտափները շահութաբեր են դառնում մոտավորապես 5-ից 7 տարի հետո: Մենք ակնկալում և ջանում ենք դառնալ հաջողված ստարտափ և մեր ուրույն տեղը գտնել համաշխարհային ագրոքարտեզում:

 

Թիմի անդամներ՝ Արսեն Սարգսյան (թիմի համակարգող), Սոնա Սարգսյան, Կարեն Մկրտչյան

Ստարտափի գործունեության հասցե` ք. Երևան

 

*AgriThon-ը գյուղատնտեսական ոլորտում նորարարական լուծումներով ստարտափ գաղափարների մրցույթ է, որն իրականացնում է ICARE-Armenia հիմնադրամը՝ ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ գործող ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի շրջանակում։.

#AgriThon#AGRI_CAMP #ICARE #StartUP #USAID

Ընտրացանկ
hyARM