ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող և ICARE հիմնադրամի կողմից իրականացվող ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի շրջանակում 2024թ. ապրիլի 26-ին անցկացվեց «Բիզնեսը բիզնեսի համար» աշխատաժողովը` “Uncorking Connections: Importers, Wine Producers, and HoReCa Businesses”/B2B:
«Մեր ծրագրի շահառուների և HoReCa ոլորտի ներկայացուցիչների միջև գործարար կապերի ընդլայնումն այս միջոցառման հիմնական նպատակն է»,- իր ելույթի ժամանակ ասաց ծրագրի ղեկավար Լուսինե Թադևոսյանը։
Միջոցառման առաջին մասը, որին հրավիրել էինք ոլորտի առաջատար մասնագետների, հագեցած էր հետաքրքիր ելույթներով՝ «Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործունեությունը» /Ամալյա Իսկանդարյան, հիմնադրամի խաղողագործության և գինեգործության ծրագրերի փորձագետ և Հայարփի Շահինյան, հիմնադրամի միջազգային ծրագրերի փորձագետ/, «Հասկանալով գինու շուկայի միտումները» /Նաիրա Մկրտչյան, AgriConcept ՓԲԸ տնօրեն/, «Գինեգործության և խաղողագործության ծառայությունների մատուցում» /Վահե Քեուշգուերյան, WineWorks ՓԲԸ-ի հիմնադիր տնօրեն/, «Կայուն խաղողագործություն. ոռոգում» /Արտակ Գաբրիելյան, գ.թ./, «Հարմարվելով սպառողների նախասիրություններին» /Մարիամ Սաղաթելյան, In Vino Wine Bar/, «Գինու բացառիկ ցանկ ստեղծելու վերջնական ուղեցույց» /Արտյոմ Մկրտչյան, «Decant wine shop & tasting room» գինու բուտիկի հիմնադիր/, «Կենսաինֆորմատիկայից` գինի. Նորարարություններ հայկական խաղողագործության համար» /Մարիա Նիկողոսյան, հետազոտող, ՀՀ կենսաինֆորմատիկայի ինստիտուտ/, «Նորարարական լուծումներ կաղնե տակառների բնագավառում. Կատարելագործելով գինեգործությունը», Անի Մուրադյան, Tonnellerie Nadalié Հայաստանյան ներկայացուցիչ
Ելույթներին հաջորդեց ցուցահանդեսը, որին ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի հետևյալ շնորհառուներն ու գործընկերները ներկայացրեցին իրենց ապրանքներն ու ծառայությունները՝
Միջնաբերդ Ալկո, Վան Արդի, Ափարթենի, Ստեփանյանների Գաստրո բակ, ՍԱՎԱՌ գինիներ, Սենտիմենտալ գինիներ, «Ջիէն Վայնրի», «Մաթևոսյան» գինի, Ոսկենի գինիներ, Առատաշեն Վայների, Յեգանյանների գինու բակ, «Գրիգորյան Գրուպ» գինեգործարան, Կրիա Վայնս։
Վերջում՝ գեղեցիկ երաժշտության ներքո, տեղի ունեցավ գինու համտես և ներթվորքինգ` գինեգործության ոլորտում արտադրող, ներկրող կազմակերպությունների և HoReCa ոլորտի ներկայացուցիչների միջև գործնական կապերի հաստատման ու ամրապնդման նպատակով:
«B2B աշխատաժողովները ապացուցել են իրենց կարևորությունը բիզնեսների առաջխաղացման գործում։ ԱԳՐԻ ՔԵՄՓ-ի շահառուների համար այս միջոցառումը հիանալի հնարավորություն էր հյուրընկալության (HoReCa) ոլորտի ներկայացուցիչների հետ ծանոթանալու և հետագա համագործակցության եզրեր ստեղծելու համար», - ասաց ICARE հիմնադրամի տնօրեն Արթուր Գրիգորյանը։
Միջոցառմանը մասնակցեց ավելի քան 70 ներկայացուցիչ գինու արտադրության ոլորտից և գինու հետ կապված ներդրումային մատակարարներից (խմորիչ, խցան, շիշ, սարքավորումներ, տակառ), HoReCa-ի և գինու խանութներ, ինչպես նաև այլ շահագրգիռ կողմեր (Wine and Vine հիմնադրամ, GIZ, FAST հիմնադրամ, Հայկական կենսաինֆորմատիկայի ինստիտուտ, և այլն):